12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առաջիկայում սպասեք իմ «վատ կերպարը բացահայտող» և իմ «դիմակը պատռող» հրապարակումների. Ա. Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook -ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում իր աշխատանքային պարտականություններին զուգահեռ այլ անելիքներ է ունենալու:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. 

«Սիրելիներս,

Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․

– Սահմանադրական բարեփոխումներ,
– Ընտրական օրենսդրության բարեփոխումներ,
– Անցումային արդարադատություն ևն

Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ «վատ կերպարը բացահայտող», իմ «դիմակը պատռող» հրապարակումներ որոշ «անկախ» «ԶԼՄ-ների» և ՖԲ-յան «չեզոք վերլուծաբանների» կողմից։ Սա մասամբ կիրականացվի «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։

Անկեղծ ասած, էդ տեսակ «սևացումն» արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք։

Սիրում եմ ձեզ։ Շատ»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ