28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Նիկոլը մեծ-մեծ փրթում էր տելեվիզորով, բայց ոռոգման ջուրն էլ կտրեց մեզանից Նիկոլի կառավարությունը. գյուղացի

«Իրավունք» թերթի խմբագրությունը շարունակում է զանգեր ստանալ Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն դժգոհում եւ իրենց վրդովմունքն են հայտնում, որ զրկված են ոռոգման ջրից: Մասնավորապես, Արտաշատի տարածաշրջանի շուրջ տասնհինգ գյուղերի բնակիչները նշում են.«Էս ինչ վիճակ ա, ոռոգման ջուրն ինչ է դա էլ կտրեց մեզանից Նիկոլի կառավարությունը` թե անլի էր, խանձրահամն էլ վրա եկավ: Հողը կարծես հազար պռոշ ունենա, այ էդպիսի ճաքեր է տվել: Ոռոգման ջրի պատճառով չորացել եւ այրվում են դաշտերը: Գյուղացու աչքերից արցունք է գնում, 90 տոկոսը վարկի տակ ճռռում է»:

Մեկն էլ, թե «Նիկոլը մեծ-մեծ փրթում էր տելեվիզորով, թե գյուղացու բեռը կթեթեւանա, բայց սայլը տեղից չի շարժվել: Անգամ հայտնի Ստալինյան ջրանցքը, որից օգտվում են Արարատի մարզի գյուղերի շուրջ ութսուն տոկոսը` ցամաքեց»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ