Օսիպյանը՝ «Սասնա Ծռեր»-ին ազատել արձակելու որոշման մասին
Իմ գործընկերների արյունը ինձ համար թանկ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդֆամների դատավարությանը եւ նրանց ազատ արձակելու փաստին:
«Ես բազմիցս արտահատվել եմ, դա նշված է իմ ցուցմունքներում եւ ես պնդում եմ, որ կանգնած եմ իմ գործընկերների ընտանիքների կողքին, ովքեր արյուն են թափել: Ես այս առումով ունեմ իմ գնահատականը, կգա ժամանակը ես կարտահայտվեմ: Քանի որ ընթանում է դատաքննություն, ամեն ինչ պարզ կլինի դատաքննությամբ: Ես հույս ունեմ, որ այն ճիշտ որոշում կկայացնի: Սակայն նորից եմ կրկնում իմ գործընկերների արյունը և կյանքը ինձ համար թանկ են, և ես դա ոչ մի դեպքում չեմ փոխի»,- ասաց Վալերի Օսիպյանը: