05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ են քննարկել կրթության նախարարն ու Կարաբինան. Իրավունք

Համացանցում երեկ լուսանկար էր հայտն­վել, որտեղ երեւում է, թե ինչպես է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ անունով մեկին, որը, ըստ ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունների, ԼԳԲՏ համայնքում հայտնի է որպես Կարաբինա: Թե ի՞նչ թեմայով կարող էին զրուցել տրանսգենդեր Կարաբինան եւ Արայիկ Հարությունյանը, ամեն դեպքում, որեւէ պաշտոնական հայտարարու­թյուն չկա: Սակայն, այս […]

Նիկոլ Փաշինյանին ցավակցել կարելի է. Հրապարակ

Իշխանություններից մեր դժգոհությունները պետք է բաժանել եր­կու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, կամ՝ հիմնավոր եւ անհիմն դժգոհություններ: Այն, որ հեղափոխությունը մեր կյանքի որակը չի փոխել եւ առաջիկայում էլ չի փոխելու, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ անգամ ամենաոգեւորվածների: Սակայն իրավացի են նրանք, ովքեր պն­դում են՝ 6 ամսում փոփոխություն­ներ ապահովելը կամ նման հույսեր փայփայելն անիրատեսական է: Դրա […]

Ալիեւը աջակցում է Փաշինյանին. Ժամանակ

Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող, միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը մեր տարածաշրջան։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նախ եղել են Երևանում՝ հանդիպելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ապա մեկնել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ, […]

Մի օր էլ երկիրը կծախեն, կգնան. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայ­տարարեց, որ Հայաստանում հեկտարներով ստվերային այգիներ կան, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում, և ըստ նրա հենց դա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլա­նավորում են ոռոգման ջրի անհրաժեշտ ծա­վալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարո­ղանում բացատրել, թե որտեղ է գնացել […]

Ինչ մնաց Վանո Սիրադեղյան-Նիկոլ Փաշինյան սիրուց. Իրատես

Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական […]

Փախուստ. Պետրոս Ղազարյանը բանակցում է. Հրապարակ

Թերթը տեղեկություն է ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլեւ լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։ 2 օր […]

«Իմ Քայլի» ցուցակը դառնալու է Նոյան տապան, որտեղ Փաշինյանը հավաքելու է ամեն տեսակից մի քանի հատ

Այժմ ամենաքննարկվող թեման պատգամավոր դառնալու նպատակով «Լուսավոր Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցության անդամների ցատկն է դեպի «Քաղաքացիական Պայմանագիր»։ Արդեն հայտարարվել է, որ «Իմ Քայլը» դաշինքը կհամալրեն նաև «Հանրապետական» կուսակցության 3-4 անդամ, խիստ հավանական է, որ մի 3-4 հոգի էլ կգա ՀԱԿ-ից։ Կան մշտական Լեյտենանտ Շմիդտի զավակներ, որոնք միշտ հայտնվել են իշխանական և իշխանամերձ կուսակցություններում, և պատճառ […]

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:  «Նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել կամ արդեն նահանջել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի