06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ սիրում, երբ որ մեր նախագահն ու վարչապետը լինում են լրագրող կամ բանասեր

«Հիմա՝ հեղափոխությունից հետո, հիմնականում հարցումների արդյունքում մարդիկ առաջինն ուզում են աշխատատեղ, հետո աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, ու վերջինը երիտասարդներին վերաբերող խնդիրներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ ներկա պահին այս հարցերը միանգամից չեն կարող լուծվել: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել երկրում տնտեսությունը, որի արդյունքում հնարավոր կլինի […]

Առաջադրվելու եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ «Որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում։ Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, աշխատանքը, պլանները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ […]

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Աստանա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՀԱՊԿ-ում քննարկում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը։ Միևնույն […]

Աշակերտների խնդրանքը՝ ԿԳ նախարարին /ֆոտո/

Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ. «Արձակուրդները՝ 6 ամիս ։) Քիչ առաջ ստացել եմ այս […]

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի իջնեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ «Ճնշումները կշարունակվեն, որովհետև ԱՄՆ-ն այդպես է որոշել։ Թե որքան է արդար ԱՄՆ որոշումը, արդեն ուրիշ հարց է, քանի որ ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ մոտեցումը, դա խոսում է այն […]

Ալիեւի պատասխանը Փաշինյանի սիրուն. Իրավունք

Շեյթան էրմենիստան գյաբուրլար՝ մազու­թային բռնապետ Իլհամ Ալիեւը, այսպես կոչված, արվեստի ներկայացուցիչնե­րի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները եւ պետք է շուտափույթ կերպով բանակ­ցությունների ճանապարհով դուրս բե­րի «օկուպացիոն ուժերը գրավյալ հո­ղերից եւ հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հո­ղեր»: «Որքան շուտ նրանք դա հասկա­նան, այնքան լավ՝ իրենց, […]

Ինչու Նիկոլ Փաշինյանը չներեց Զարուհի Փոստանջյանին. Հրապարակ

Վերջին օրերին յուրահատուկ ակտիվություն է ցուցա­բերում «Երկիր ծիրանի» կուսակցությունը, հայտարարություն­ներ է տարածում, որով «գաղտնա­զերծում» է թավշյա հեղափոխության «ակունքները»՝ այն անմիջականո­րեն կապելով Սերժ Սարգսյանի ու Նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Հավերժ ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավա­րումը համարում է կեղծ՝ ֆեյք, մեր­ժում է «սատանայի բանաձեւը» եւ Սերժի «մերժումը»: Հարկ է նշել, որ Փոստանջյանի այս […]

Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք. Ժոզեֆ Դոլ

Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը երեկ ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։ Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը […]

Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ. Հայկական Ժամանակ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը համա­միտ չէ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Ըստ նրա կոռուպցիա­յի դեմ պայքարը, հավասար պայմանների ստեղծումը եւ մենաշնորհների վերացումը տն­տեսական քաղաքականության արդյունք ե Այս մասին նա նշեց երեկ, ւրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդ­յոք ցանկանո՞ւմ է լինել քաղաքականության մեջ, պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ հայտնվել Ազգային ժողովում, ես ցանկություն չունեմ լինել գործադիրում: Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի