28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջին սերը օդում կախվա՞ծ, թե՞ կուտ գնաց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը գնալով ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ հավակնորդներից Բելառուսը ոչ թե մեկ այլ միանգամից երեք թեկնածու ունի այդ պաշտոնի համար: Փաստորեն, հեղափոխությունից հետո Փաշինյան-Լուկաշենկո գրկախառնությունն ու «գրկախառնությունները» մնացին օդում կախված:

Ընդ որում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս  մասին հայտարարեց ոչ ավել, ոչ պակաս՝ իր երկրում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: Հրապարակված տեսնյութից տպավորություն ենք ստանում, որ Լուկաշենկոն Լատիֆ Հանդիլովին զեկուցում է կարդում:

Նա ասում է, որ զարմացած է գագաթնաժողովի օրակարգի հետ կապված հրապարակումներից, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ընդամնեը 15 րոպե է քննարկվել եւ, որ «Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է կարգավորի իրավիճակը իր կառավարությունում»:

«Քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ–ն, մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ–ը շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը նման անցումային շրջան է ապրում։ Արդյո՞ք Հայաստանը կկարողանա գլուխ հանել», – ասել է Բելառուսի նախագահը

Լատիֆ Հանդիլովին զեկուցելուց հետո, Լուկաշենկոն իհարկե, առիթից օգտվել ու հավատարմություն է հայտնել ադրբեջանա-բելառուսական հարաբերություններին:

Մտահոգիչն այստեղ այն չէ, որ Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսը միշտ պատրաստ է ընդառաջ գնալ Ադրբեջանին: Այս հայտարարությունը, որքան էլ մտահոգիչ հնչի, նորություն չէ, առավել մտահոգիչ է այն, որ Բելառուսի նախագահը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թնջուկի շուրջ փաստացի հաշվետվություն է ներկայացնում մի երկրի դեսպանի, որն այդ կառույցի անդամ չէ:

Թերեւս սա Հայաստանի իշխանություններին ամենաշատը պետք է անհանգստացնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության ռոտացիոն կարգով հենց Բելառուսն է  պաշտոնի հավակնորդ երկիրը: Նրա 3 թեկնածուներից մեկն արդեն հայտնի է: Ստանիսլավ Զասն է, որը, ինչպես արդեն հայկական մամուլն առիթ ունեցել է գրել, կանգնած է Ադրբեջանին Բելառուսում արտադրվող 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի ակունքներում։

Թե ովքեր են Բելառուսի մյուս թեկնածուները, հավանաբար մինչեւ դեկտեմբերի 6-ը կիմանանք: Մի բան արդեն իսկ պարզ է, որքան էլ  փաշինյանական քարոզչամեքենան փորձում է չկարեւորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակաման խնդիրը ու այն համարում է «սեւերի» կողմից օգտագործվող հնարք նախընտրական խնդիրներ լուծելու համար, ակնհայտ է, ադրբեջանական լոբբին ձեռքերը ծալած չի նստում ու ամեն ինչ անելու է,  որ պաշտոնը մինչեւ ժամկետի ավարտը Հայաստանին չմնա: 

Հիշենք, նաեւ որ ՀԱՊԿ , այսպես ասած՝ ոչ հայամետ երկրներից Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ «բոլոր երկրների ղեկավարները գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, և այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը \նկատի ունի ՀՀ թեկնածուին\  չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ երկրներ, այդ պատճառով, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:

Հ.Գ. Ի դեպ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում հայտարարել, որ հեղափոխությունից հետո Հայաստանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, որ հիմա ավելի ինքնիշխան է, քան նախկինում էր, հետաքրքիր է, որպես ինքնիշխան երկրի վարչապետի պաշտոնակատար, Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Լուկաշենկոյից հաշիվ կպահանջի՞ , թե ինչու էր  այս հարցով բացատրություն տալիս կառույցի անդամ չհանդիսացող երկրի դեսպանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ