Աննա Հակոբյանի երեք քայլերը
Փարիզյան այցից հետո, նոյեմբերի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ, տեղեկացնում է խոսնակ Արփինե Զարգարյանը:
Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:
Տիկին Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա, մասնավորապես խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։
Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով։ Աննա Հակոբյանը նշել է, որ մինչ այս պահը հիմնադրամն արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամի օգնություն է հատկացրել քաղցկեղունեցող երեխաների բուժման նպատակով: Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու միայն Հայաստանով. մտադրություն կա Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման այնպիսի կենտրոն, որը կսպասարկի ողջ տարածաշրջանիհիվանդներին։
Իր գործունեության հաջորդ ուղղությանն անցնելով՝ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: «Մենք նպատակ ունենք հիմնադրամի գործունեությունը ծառայեցնել առկա կամ մեր ճանապարհին պատահող բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ կայուն լուծումներին:
«Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձեւավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ եւ անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն ունենան»,- նշել է տիկին Հակոբյանը:
Անդրադառնալով իր գործունեության երրորդ ուղղությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, դրա ստեղծման պատմությանն ու առաքելությանը, Աննա Հակոբյանն ասել է. «Եսառաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն եւ որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելուճանապարհին զերծ մնալ զենքի եւ ուժի կիրառումից եւ օրինակ՝ ղարաբաղյանհակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանիշուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթմայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց եւ կազդի նրանցորոշման վրա»,- ասել է Աննա Հակոբյանը։
Նա ներկաներին պատմել է արշավի շրջանակներումայս տարվա հոկտեմբերին ռուսաստանցի մի խումբ ականավոր մտավորականների՝ Հայաստան ևԱրցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ այս արշավի հիմքում քաղաքական ենթատեքստչկա։
Ելույթի ավարտին տիկին Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ այս այցը հիմք կդառնա կարևոր համագործակցության: