06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային-պահպանողական ուժի դեմ կհանվի ռեպրեսիվ ողջ զինանոցը. Իրավունք

85 տարի առաջ Գերմանիայում կայացան խորհրդարանի ընտ­րություններ, որոնց արդյունքներով նացիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ: Առանց դրա, Հիտլերի իշխանությունը լիարժեք չէր լինի: Քվեարկությունն ընթացավ առանց այլընտրանքի, քվեաթերթիկներում ընդամենը մի կետ կար: Հաղթելով նացիստները Բունդեսթագի նիստերը վերածեցին ձեւականության, եւ երկրում վերջնականապես դիկտատուրա հաստատվեց:

Սովորական փաշիզմ

Ծանո՞թ պատկեր է… Զուգահեռներ տեսնո՞ւմ եք: Ճիշտ է, քվեաթերթիկում հաստատ մեկից ավել կուսակ­ցություն է նշված լինելու, այն էլ՝ ՀՀ Սահմանադրության զորու­թյամբ, քանզի ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք կուսակցություն: Բայց այլ զուգահեռներ էլ կան: Հիտլերի թիմակիցները նույնպես իրենց արդյունքին հասել էին՝ չվայելե­լով բնակչության մեծամասնու­թյան հավանությունը: Էլի վա­խեցնելով, «ասֆալտին փռե­լով» եւ «պատերին ծեփելով»: Ու նաեւ ապահովել էին բաց քվեարկություն, որպեսզի ոչ ոք չհամարձակվի քվեաթերթիկն անվավեր դարձնել:

Բայց մեր թավշակրոնների ու հատկապես Ալեն Սիմոնյանի ականջը խուլ, թեեւ մեզանում ոչ թե ֆաշիզմ է, այլ ինչպես բնու­թագրեցին «Ադեկվատ» հաղոր­դաշարի վարողները, փաշիզմ: Եվ ձեւական ընդդիմության հա­մար գոյություն ունեն Նիկոլի կուսակցության հավելվածները՝ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի գրպանային քաղա­քական միավորումները: Դե, իսկ վոժդի (կամ ֆյուրերի) մտքերը բարձրաձայնող Ալեն Սիմոնյանն էլ արդեն հասցրել է հնչեցնել այն գաղափարը, որ պետք է ապահովել զրո ձայն ՀՀԿ-ին: Այ­սինքն՝ ազգային պահպանողա­կան խոշորագույն ուժի նկատ­մամբ, ամենայն հավանականու­թյամբ, գործադրվելու է ռեպրե­սիվ ողջ զինանոցը:

Ի դեպ, արդեն երեւում է, թե ինչպես են գործադրվելու փաշիստական մեթոդները: Երեւա­նի քաղաքապետ Կարգին Հայկոյի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթե­րում ցուցադրվել է, թե ինչպես են քանդում Երեւանի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող շինու­թյունը: Շինությունը քանդելու ժամանակ բախում է տեղի ունե­ցել իրավապահների եւ կառույցի սեփականատիրոջ միջեւ: Շի­նության սեփականատեր ներ­կայացած տղամարդը հայտա­րարել է, թե դատարանի վճիռ կա, որի համաձայն՝ կառույցը պետք է չքանդվի: «Ազատու­թյան» հետ զրույցում վերջինս նշել է, որ շինթույլտվության մա­սով առաջացած խնդիրներից հետո շինարարությունը կասեց­րել են, իսկ այսօր այն քանդել են՝ առանց որեւէ թուղթ ցույց տալու:

Հենց այդպես: Առանց թուղթ ներկայացնելու, դատական վե­ճի գործընթացում գտնվող շի­նություն, սեփականատիրոջը, ըստ էության, չի էլ առաջարկվել սեփական ուժերով դա ապամոնտաժել, որպեսզի գոնե շի­նանյութը պահպանի, եւ, ի դեպ, վկայակոչվում են գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերը, որ մայրաքաղա­քում էլ ոչ մի ապօրինի շինու­թյուն չի կառուցվի: Սեփականատիրոջ փաստաբանն էլ պնդում է, որ գլխավոր ճարտարապետը ուղղակիորեն ոտնահարում է օրենքը:

Բայց այդ ամենը հեչ, չէ՞ որ պետք է ի ցույց դնել, թե ինչպես կոշտ ռեպրեսիվ հեղափոխա­կան մեթոդներով լուծելու են ցանկացած հարց: Հետո ի՞նչ, որ այդպիսի մոտեցման պատճա­ռով էլ ոչ ոք չի ցանկանա որեւէ բան կառուցել մայրաքաղա­քում, եւ վերաձեւակերպելով մեծն պատմաբան Լեոյի խոսքը, կարելի է պատկերավոր ասել, որ կառուցելու համար պետք է լինել ոչ միայն խելագար, այլեւ՝ հարբած:

Ի դեպ, սոցիալական ցանցե­րում արդեն դառը կատակում են, որ պետք չէ հանկարծ նոր գլխավոր ճարտարապետը իմա­նա, որ առաջնագծի բլինդաժնե­րը առանց կադաստրի թղթի են, թե չէ հանկարծ գիշերով այդտեղ էլ բուլդոզերները կարող են հայտնվել: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ