28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տալ, ինչպես Փաշինյանը, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազ­գի համար Իսկանդերներ բերել. 168 Ժամ

Թերթը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ արմազանովի հետ: 

 -Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն հայտարա­րեց, որ մասնակցում է ընտրություններին, սա­կայն թիրախն ԱԺ- ում երկրորդ ուժ և ընդդիմու­թյուն լինելն է, մինչդեռ գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ցանկացած ուժ մրցակից է իրենց: Ինչո՞ւ է ընտրվել ընդդիմադիր դառնալու ռազմավա­րությունը:

– Նախ սա լրիվ իրատեսական մոտեցում է, որովհետև ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում տեղի ունեցող էյֆորիկ ֆոնի վրա է, հաշվի առնելով նաև Երևանի ավագանու ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները չլինեն մայիս-հունիսին, կարճ ժամանակահատվածում օգտագործել ժո­ղովրդական դրական ֆոնը և վստահությունն իր նկատմամբ, անել հապճեպ ընտրություններ, մեզ համար շատ ակնհայտ է, որ առաջին տեղն այլևս ընտրված է, և Փաշինյանն ու նրա կողմ­նակիցները ձևավորելու են նոր կառավարությունը:

Այստեղ 2 կարծիք լինել չի կարող, մենք այդքան էլ աշխարհից կտրված չենք: Երկրորդ՝ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, կա­րիք կա իրական այլընտրանքի: Այսօր Հայաս­տանում կա 2 բևեռ՝ Ն. Փաշինյան և մնացածը Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, այսինքն՝ հե­ղափոխական կողմնակիցները, և հակառակ բևեռը ի դեմս ՀՀԿ-ի, որն այս ամիսների ըն­թացքում հանդես է եկել Փաշինյանի գործողու­թյունների և նրա կառավարության խիստ քննադատությամբ:

Հիմա ով կողմնակից է Փաշինյանի քաղաքականությանը, պետք է ձայն տա այն բևեռին, ով դեմ է Փաշինյանի քա­ղաքականությանը, պետք է ձայն տա մեզ: Ի՞նչն է այստեղ խնդիրը: Ի՞նչ է նշանակում բոլորը մրցակից են: Իհարկե, իրենք կարող են այդպես ասել, իրենց ավելի ձեռնտու և կոմֆորտ է, որ ՀՀԿ-ն չլինի երկրորդ ուժ, որպեսզի խիստ չքննադատեն, որպեսզի չսահմանափակեն նրանց ամեն ինչ անելու ցանկությունները, որ­պեսզի Ղարաբաղյան հարցում իրենց հստակ դիրքորոշումը չասեն, որպեսզի ազգային ավանդական ընտանիքի, եկեղեցու և ԼԳԲՏ-ների հետ կապված իրենց կարծիքը չասեն, և այդ­պես շարունակ: Այսինքն՝ այսօր փաստը սա է 2 բևեռ կա, մենք ենք՝ Շարմազանովը և ՀՀԿ-ի մեր թիմը, և Ն. Փաշինյանն ու նրան ծափահարող­ները:

Հիմա եթե կրթության հանճարեղ նախա­րարը համարում է, որ իրեն ծափահարողն իրեն մրցակից է, ուրեմն ինքն ընդունում է իմ ասած­ները, որ իրենք գրպանային ընդդիմության կա­րիք ունեն և ամեն ինչ անելու են, որ ընդդիմու­թյունն ԱԺ-ում լինի ոչ թե իրական, այլ գրպա­նային: Սա է խնդիրը: Եթե գնում է սևի ու սպի­տակի պայքար, և եթե իրենք սպիտակն են, այո, ես սևն եմ: Դե, բոլոր սպիտակներով գնացեք Նիկոլի կողքը հավաքվեք: Եթե սև ու սաիտակի պայքար է, ինքը սպիտակն է, ես սևը, ով սևի կողմնակից է, պետք է ինձ ձայն տա, ով սպի­տակի՝ Նիկոլին: Ինչո՞ւ պիտի մնացած կուսակ­ցություններին ձայն տան, որոնք ոչ մի դիրքո­րոշում չունեն, բացակա են հարգելի, որոշ դեպքերում նաև անհարգելի:

– Բայց ինչո՞ւ եք բացառում, որ կարող են իս­կապես ընդդիմադիր լինել:

 -Ընդդիմադիր լինողը չի լինում միայն ընտ­րարշավի ժամանակ, շինծու: Ընդդիմադիր լի­նողը 6 ամիս ծպտուն կհաներ: Այդ 6 ամսվա ըն­թացքում ինչ ասես եղել է մեր երկրում, ո՞ր մեկն է ձայն հանել: Դրա համար եմ ասում, որ ընդդիմադիր կարող են կարգվել, կարող են կոչ­վել, կարող են նշանակվել Փաշինյանի կամոք, բայց իմ ասածն այն է, որ մենք իրական իշխա­նության և իրական ընդդիմության կարիք ու­նենք, և այդ իրական ընդդիմությունը միայն ՀՀԿ-ն է:

– Սակայն ՀՀԿ-ն առաջարկում է իր կուտա­կած փորձն ու գիտելիքները, Փաշինյանն էլ ասում է, որ այդ փորձը պետք չէ նկատի ունե­նալով կոռուպցիան, և այլն:

– Ուրեմն, կարող է Փաշինյանին անհրաժեշտ չէ, պետությանն անհրաժեշտ է: Եթե Փաշին­յանն առաջնորդվում է «պետությունը ես եմ», կամ «պետությունն իմն է» սկզբունքով, ինքը չարաչար սխալվում է: Այս պետությունը Փաշինյանինը չի, ու Փաշինյանին հաղորդեք, որ ուշ թե շուտ իր լեգիտիմությունն իջնելու է, ինչպես իջել է բոլորինը: Երկրորդ՝ թող առուն չթռած, հոպ չասի: Ինքը դեռ ոչ մի բան չի արել: Երբ ինքը ՀՀԿ-ի նման 20 տարի կկառավարի և դրական արդյունքներ կապահովի, այն ժամա­նակ կխոսենք: Այս 6 ամսում իր կառավարու­թյունն ավելի շատ վնաս է տվել, քան Լևոնը, Ռոբերտն ու Սերժը միասին վերցրած:

Հասարա­կությունը կարիք ունի այլընտրանքային խոս­քի: Կոռուպցիա, կոռուպցիա… իմ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: 2017 թ. բյու­ջեի կատարողականը Փաշինյանի կառավա­րությունում ընդունվել է, «Ելք» խմբակցու­թյունն էլ կողմ է քվեարկել ԱԺ-ում: Եթե բյուջետային ծախսերն օրինական են, և կատարողա­կանն ընդունում են, ուրեմն Փաշինյանն ինքն ընդունում է, որ առնվազն 2017 թ. բյուջեն կա­տարվել է, այսինք՝ կոռուպցիոն ռիսկեր չեն եղել: Կոռուպցիան հո միայն խոսալով չի՞:  ՀՀԿ- ի ժամանակաշրջանում ՀՀ-ն բացառապես բարդ քաղաքական իրավիճակում բացառա­պես հաջողություններ է գրանցել, ՀԱՊԿ-ում գլ­խավոր քարտուղար ենք տվել, միլիոնավոր դո­լարների զենք ու զինամթերք ենք բերել, ապրիլյան պատերազմում հաղթել ենք: Կրկնում եմ, պարոն Փաշինյան, հաղթել ենք:

– Բայց նաև ՀՀԿ-ի կառավարումը որոշ առու­մով հանգեցրեց ապրիլյան պատերազմին:

– Մի վայրկյան. ՀՀԿ իշխանության արդյուն­քո՞ւմ է այսօր Ալիևը քննադատում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, և հույս կապում Նիկոլ Փաշ­ինյանի հետ: Էդ ի՞նչ խաբար է: Էդ ինչո՞ւ է այդ­պես. կրիմինալ է անվանում Սերժ Աարգսյանին. բայց հույս է կապում Փաշինյանի նոր կառավա­րության հետ: Ապրիլյան պատերազմը հաղթել ենք, բայց էն ժամանակ ընդդիմությունն ասում Էր պարտվել ենք, հող ենք կորցրել: Բա որ պարտվել ենք, այ ախպեր, ես հարց եմ տալիս 94-ին հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել: Բա 94-ին Էլ Շահումյանն ու Գետաշենն ենք կորցրել: Բա ին­չի՞ չեք ասում պարտվել ենք:

– Ձեր ցուցակի առաջին համարը Վիգեն Սարգսյանն Է: Կարծում եք ճի՞շտ թեկնածու եք ընտրել ցուցակ գլխավորելու:

 -Այո, ես կողմ եմ քվեարկել այդ թեկնածու­թյանը: Ինքը նախորդ անգամ էլ է եղել առաջին համար, հիմա էլ, կարծում եմ, նորմալ թեկնածու է, և խորհուրդը հավանություն է տվել: Եթե գտնեի, որ սխալ է, դեմ կքվեարկեի:

– ՀՀԿ հայտարարության մեջ խոսվում էր Մարտի 1-ի մասին, նշվում է, որ Նիկոլ Փաշին­յանն է եղել տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, նաև այս տարվա ապրիլի 22-ին Աերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հան­դիպման ժամանակ հիշատակեց Մարտի 1-ը: Արդյո՞ք ճիշտ է Մարտի 1-ն այդպես հիշեցնելը:

 -Մենք ներքաղաքական կարևոր իրադար­ձության վերաբերյալ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: ՀՀԿ-ն և ինքս Մարտի 1-ի վերաբերյալ մեր կարծիքը բազմաթիվ անգամ արտահայտել ենք: Մարտի 1-ի հիմնական պա­տասխանատուն ու մեղավորն այն ուժերն են, որոնք նախընտրական և հետընտրական փու­լում Հայաստանում սերմանեցին այլատյացություն և ատելություն և ասում էին ով Ազատու­թյան հրապարակում չի, նա տականք է, և Մար­տի 1-ն արդյունք էր այդ այլատյացության և ատելության քարոզի:

-Բայց մարդկանց մոտ հակառակ ռեակցիան է առաջանում:

– Մեր խնդիրը մեծ մասին դուր գալը չի, մեր խնդիրը մեր կարծիքն արտահայտելն է: Ով հա­մամիտ չի դրան, կարող է ընտրել Նիկոլ Փաշին­յանին: Հենց դա է ՀՀԿ-ն սկզբունքային է ու իր կարծիքը հստակ ասում է, ում դուրն ուզում է գա: Մենք պոպուլիզմով չենք առաջնորդվում, այլ առաջնորդվում ենք մեր հստակ գնահա­տականներով: ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և ՀՀԿ-ն չի զբաղվում պոպուլիստական, ամբոխահաճո, ձայներ հավաքելու ճանապարհով: Մենք ունենք մեր կարծիքը , եւ մենք այսօր քաղաքական դաշտում ենք 2 կարեւոր հարցի համար՝ Ղարաբաղ եւ Հայաստանի անվտանգություն, երկրորդ՝ հարված մեր ազգային ընտանիքին եւ հարված ավանդական քրիստոնեական արժեքներին:

Երբ համասեռամոլները մտնում են ուռնուխ, մտնում են ոստիկանական տարածք, եւ երբ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, օրենսդրական նախաձեռնություն եմ անում, որպեսզի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը երեխաների րջանում արգելվի, Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, երբ ես առաջարկում եմ եկեղեցու պատմության ժամերը պահպանել, ԿԳ նախարարը փոխարեն այդ հարցի կարեւորության մասին խոսի, ինչ-որ մի քաղաքացու է ընդունում, որի հետ հասկանալի չի , թե ինչ է քննարկել: Ի՞նչ է, Էլթոն Ջոնի հետ պետք է սելֆիներ անե՞նք:

-Ի՞նչ ընտրապայքար է սպասվում: 

-Մենք պայքարելու ենք մեր սկզբունքի համար, մենք պարտք ունենք տալու Աշոտի, Վազգենի, Անդրանիկի հիշատակի առջև, մենք պարտք ու­նենք տալու մեր ժողովրդին: Այո, մենք ունեցել ենք բազմաթիվ թերություններ, բայց մեզ հա­մար թիվ մեկ խնդիրը եղել է անվտանգությունը, և առնվազն որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտան­գությունը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառա­վարման շրջանում չեն ամրացել: Հարց եմ տա­լիս իրենք այս 6 ամսում քանի՞ փամփուշտ են բերել: Քաղաքականությունը արդյունք է, պա­րոն Փաշինյան, ոչ թե զազրախոսություն:

Ում հարցնում ես, ասում է փայլուն է: Փայլունը երևում է արդյունքով: Մենք «լավ տղա, վատ տղա» չենք խաղում, որ կանգնենք Պուտինի, Թրամվփ կամ Մակրոնի առջև, հետո ասեն մեր վարչապետը էս ինչ լավ պորտը տեղը դրեց: Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տւսլ, ինչպես Փաշինյանր, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազ­գի համար Իսկանդերներ բերել Հայաստան: Հիմա ո՞րն է ավելի արդյունավետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ