06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս պահին անիմաստ է քննարկել կոալիցիա կազմելու հարցը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-իշխանություններ կոալիցիա կազմելու հարցը այս պահին անիմաստ է քննարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կամենա։

«ԲՀԿ օրակարգը որոշում է բացառապես ԲՀԿ-ն։ Այս պահին նման խնդիր ուղղակի անիմաստ է քննարկել, ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այդ հարցերին իմաստ կլինի անդրադառնալ բացառապես դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», – ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ պայքարը գնում է «Քաղաքացիական պայմանագրի» և Հանրապետականի միջև և ԲՀԿ-ի մասին այս օրերին քիչ է խոսվում։

«Գիտեք, խոսելով չէ, որ որոշվում է ամեն ինչ։ Շատ մարդու մասին շատ բան են խոսում։ Մենք գնում ենք՝ օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը։ Մեր զրուցակիը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ։ Մենք ուժերին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սհամանը, կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա», – նկատեց Զոհրաբյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ