Սա օրենքով կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է պատմության մեջ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի մասին օրենքում և Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ Ֆեյսբուքյան էջում նա գրում է․ «Ես նախկինում առիթ էի ունեցել առաջարկել իմ պատկերացրած լուծումները Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկելով փոխել Սահմանադրության 213 հոդվածը, և ֆիքսված պաշտոնավարման ժամկետ սահմանել […]





































