02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տավուշում նոր բողոքի ալիքներ են հասունանում. «Փաստինֆո»

Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հավատացրեց, թե իրեն չի կաշկանդելու այն հանգամանքը, որ 24 քմ կազմող այդ տարածքը վարձակալության է տրվել իր կուսակից, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանին:

«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ խնդիրը առկա է, ուղարկվել է առցանց բողոք կառավարություն, վարձակալության պայմանագրին և պայմաններին մինչ օրս ծանոթ չենք: Ըստ մեր տեղեկությունների՝ տարածքում լինելու է խանութ, այս պահին մենք նկատում ենք, որ վարձակալը կահավորում է տարածքը, հեռացվել է ավտոկայանի նշանը։ Հեռախոսազրույց ենք ունեցել Աշոտ Մնացականյանին հետ, նա խոստացավ, որ գոնե սպասասրահի հարցը կլուծվի, բայց 1 ամիսը անցավ, և որևէ դրական լուծում դեռ չկա»։

Հայավտոկայան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարձակալի հետ փորձում են համաձայնության գալ, որ վարձակալված տարածքի մի մասը շարունակի ծառայել որպես սպասասրահ.

«Մենք վարձակալի հետ, կարծես թե, կոնսենսուսի ենք եկել, շուտով մի մասը, ամենայն հավանականությամբ, կդառնա սպասասրահ, չնայած մեր ամենօրյա մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այդտեղ ոչ ոք տրանսպորտի չի սպասում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ