Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո մեզ համար կարող է «ֆորս մաժոր» դառնալ. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/
Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում: «ՌԴ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ՝ Նիկոլ Փաշինյանի ղրղզական ելույթի մասին: 1. Սինգապուր ու Վիետնամ մենակ իմ խաթր չեմ գնացել, այլ ԵԱՏՄ-ի խաթր էլ։ 2. Պուտինին համոզեք, որ հոկտեմբերի 1-ին գա Երեւան։ 3. ԱՄՆ-ի իրանական ճնշումներին զուգահեռ Իրանի նախագահին հրավիրել եմ Երեւան, ով կգա միայն Պուտինի գալու դեպքում։ Վարագույր։ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կմեկնի 11-օրյա արձակուրդի։ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ: Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը», […]
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ամեն ինչ նորմալ անել, որովհետև նա մեծ տնտեսություն կառավարելու փորձ չունի։ «Նա լավ տղա է, անձնական որևէ խնդիր չկա, բայց նա փորձ չունի և քաղաքական մարդ չէ, քանի որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է։ Նա ըստ էության իր տեղում չէ։ […]
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազությանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները: Հարգելի դատախազություն, Ձեր՝ 26.04.2019 թ-ի «Հեմոդիալիզի պարագաների […]
«Եթե, օրինակ, սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, պատրա՞ստ ենք սեպտեմբերի 29-ին «ՍանիՏեքի» հետ խզել պայմանագրերից մեկը. խնդրում եմ՝ առանց սար ու ձոր ընկնելու պատասխանել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանը հակված չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիր խզել, […]
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս շաբաթ մեկնարկեց մեր անվճար իրավական խորհրդատվությունների շարքը: Ինչպես նախապես տեղեկացրել էինք, մեր թիմը մինչեւ օգոստոսի վերջ կշարունակի խորհրդատվությունները Երեւանում։ Հաջորդ շաբաթ մենք կլինենք Գյումրիում «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ մեր գործընկերների հետ շիրակցիներին անվճար իրավական խորհրդատվություն տրամադրելու համար։ Գյումրիում ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՝ զանգահարելով […]
ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ ալկոհոլի շուկայի կարգավորման հարցին՝ նշելով, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: […]
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում մարտի 1-ի գործի մասին BBC-ում հրապարակված տեղեկությունը, քանի որ այն փաստաթուղթ չէ։ «Ես չեմ կարող հրապարակված տեղեկությունը մեկնաբանել, քանի որ փաստացի որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում և հղում է անում այն տվյալներին, որոնք ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից։ Բայց թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, ես չեմ կարող մեկնաբանել։ Մնացած […]





























