25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի «փողոցային» հետքայլերը

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կարևոր խնդիրներից երկուսի՝ «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ-ում վավերացման և Ամուլսարի հանքի շահագործման շուրջ կրքերի բորբոքումը ստիպեցին իշխանություններին հրաժարվել նախօրոք ընդունված որոշումներից և, հաշվի առնելով հասարակության մի մասի կարծիքը, հետքայլ կատարել… 

Այսինքն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ իր իսկ հռչակած քաղաքականության՝ փողոցային ժողովրդավարություն կոչվածի զոհը… 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ Ստամբուլյան կոնվենցիան մոտակա մեկ տարվա ընթացքում չի վավերացվելու… Պարոն Բադասյանը, ընդունելով իշխանությունների պարտությունն այս հարցում, այսպիսի հայտարարությամբ միևնույն ժամանակ փորձում է փրկել իրավիճակը Փաշինյանի թիմում և թույլ չտալ պառակտումներ, որտեղ այս փաստաթղթի վավերացման համար բավականին ակտիվ լոբբինգով էր զբաղված վարչապետի թիմի՝ այսպես կոչված «սորոսական» թևը՝ հասկացնելով, որ այս փուլում նրանք տանուլ են տալիս “Ստամբուլյան ճակատամարտը»՝ փորձելով մեկ տարի հետո ռևանշ վերցնել և հաղթել «պատերազմում»… 

Բավականին անորոշ իրավիճակ է ստեղծվել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ… Որքան հասկանում եմ, իշխանությունների նախանշած սցենարը, ըստ որի, հանքի շահագործման վերաբերյալ լիբանանյան  «Էլարդ»  ընկերության կողմից տրված եզրակացությունը պետք է հասարակության կողմից դրական ընդունվեր, քանի որ այն ներկայացվելու էր վարչապետի կողմից, ևս ձախողվեց…

Փաշինյանին ոչ միայն չհավատացին, այլև հանքի շահագործման դեմ հանդես եկողները սկսեցին նրան ևս մեղադրել կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար, որը ստիպեց Փաշինյանին ոչ միայն Ջերմուկ այցելել ու հանդիպում ունենալ բնակիչների հետ , այլև «կոռեկցիայի» ենթարկել հանքի շահագործման վերաբերյալ իր տեսակետը՝ նոր հետազոտություններ կատարելու անհրաժեշտության քողի ներքո…

Ավելին, կա վտանգ, որ Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցող գործընթացներից կարող են տուժել Փաշինյանի թիմակիցներից ոմանք, հատկապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վերջինիս գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ովքեր, ըստ որոշ ԶԼՄ-ների, կապ ունեն լիբանանյան ընկերության հետ, որը ևս պառակտման պատճառ կարող է հանդիսանալ իշխանական թիմում… 

«Ստամբուլյան կոնվենցիայի» և Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ստեղծված իրավիճակը իշխանությունների հետքայլերն են և «փողոցի» հաղթանակը… 

Իսկ պարոն Փաշինյանի հռչակած «փողոցային» ժողովրդավարությունը հաղթանակ է տանում, քանի որ իշխանության վերնախավում վարչապետի թեթև ձեռամբ դիլետանտների թիվը շատ մեծ է և նա էլ ըմբոշխնում է դրա բացասական հետևանքները…

Գագիկ Ղամբարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ