Ալեն Սիմոնյանը պետք է մտահոգվի
2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք ։Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 54 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 47-ը՝ չեզոք։
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չկան, քննադատական հոդվածներն ու հոդվածների թիվն էլ առանձնապես մեծ չէ, սակայն արձակուրդային այս շրջանում տարաբնույթ բացասական հրապարակումներ կան։Ալեն Սիմոնյանին մասնավորապես քննադատել են ֆեյսբուք սոցիալական ցանցին մեծ ժամանակ հատկացնելու համար։
Նրա մեկնաբանությունները ֆեյսբուքի օգտատիրոջ հետ դրական չեն դիտարկվել։
Ալեն Սիմոնյանին քննադատել են նաև գեներալ Սամվել Կարապետյանի մասին դատողությունների համար։ Հասարակական շրջանակներում չեն ընդունում նրա մեկնաբանությունները և դա արտացոլվում է լրատվական դաշտում։Ըստ լրատվականների՝ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենց՝ Լիբանան կատարած այցը կազմակերպել են տեղի դաշնակցականները, չի համապատասխանում իրականությանը։ Նույն լրատվականը պնդում է, որ դաշնակցության լիբանանյան թևից այդ տեղեկությունը հերքել են։Սակավ հոդվածների մեջ մեծաթիվ քննադատությունները պետք է մտահոգիչ լինեն ԱԺ փոխնախագահի թիմի համար։