29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիների ամենախայտառակ երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին. Վահրամ Սահակյան

Վերջին տարիների ամենախայտառակ, բայց ամենատեղին երեւույթը սրանց «Դուխով» գլխարկներն էին։ Դա սպասելի էր, դա արդարացված էր, որովհետեւ բոլոր վայրերում եւ իրադրություններում վախկոտ ու տմարդի, 10 հոգով մեկ հոգու վրա հարձակվող (մանավանդ՝ բանակում), խփող-փախնող, լիովին պատվազուրկ ու ծախու ամբոխի ներկայացուցիչների համար էդ «Դուխով» գլխարկները իսկը տեղին էին։ Ի՞նչ կա զարմանալու. բոլոր ազգերն էլ գիտեն, որ սրանք […]

Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է։ Հաղթանակների ու պարտությունների,ձեռքբերումների և ձախողումների,միասնության ու բաժանարար գծեր սահմանելու  28 տարիներ։ Այսօր,առավել քան երբևե,անհրաժեշտ է գիտակցումը,որ անկախությունը նվաճվել է պայքարի ու պատերազմի գնով։ Հետևաբար պետք է փայփայել անկախությունը,որպեսզի որևէ մեկը չհամարձակվի մեզ հորդորել հրաժարվելու ազգային ու պատմական կարծրատիպերից։ Խոնարհումս բոլոր կենդանի […]

Հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև այս փորձությունը՝ ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու փորձառություն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում, որը հրապարակվել է երկրորդ նախագահի պաշտոնական կայքում, ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով: Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք […]

Քանի՞ կիլո է նիհարել Նիկոլ Փաշինյանը. վարչապետն ու նախագահը Եռաբլուրում խոսում էին դիետաներից /տեսանյութ/

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: Ըստ մամուլի՝ ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում […]

Քարոզչական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է. Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վանաձորի զինվորական պանթեոնում /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀԿ Լոռու մարզի կուսակցական ակտիվի ուղեկցությամբ այսօր այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:   Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուրում»։ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, որտեղ […]

«Գուկաս Գյումրի». մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները /Ուղիղ/

Գյումրիում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները, որոնց կարգախոսն է «Գուկաս Գյումրի»։ Քաղաքի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․ • Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում, •  Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար […]

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից. Իրավունք

Կառավարության մոտ կանգնած աղբյուրի միանգամայն հավաստի տվյալներով, Նիկոլն Անկախության օրը նշում է հատուկ սցենարով, որը հիմանկանում պարտադրված է՝ որոշակի մտավախություններից ելնելով: Այսպես, վաղ առավոտյան միջոցոռումները սկսեցին Եռաբլուրից: Նման վաղժամի Եռաբլուր այցելելը մեկ հաշվարկ ուներ. հնարավորինս քիչ այցելու լինելը: Հակառակ դեպքում վերեւներում սպասում էին տհաճ իրավիճակների: Սկսած նրանից, որ Նիկոլը չեր կարող խուսափել՝ պատասխանել հարցին, թե […]

Զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում. Սերժ Սարգսյանի խոսուն շնորհավորանքը

Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի: Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ […]

Ասել են, որ մանդատը վայր դնի.վարչապետն իր մոտ է հրավիրել պատգամավորին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարության անդամները, այլեւ պատգամավորները։ Մեր տեղեկություններով՝ սեւ ցուցակում է հայտնվել հատկապես Թագուհի Թովմասյանը, որը ոչ միայն Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված է իշխանական կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, այլեւ Վահե Գրիգորյանի հետ կապված վերապահումներ ունի։ Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ նրան պատկանող «Ժողովուրդ» օրաթերթն իրեն այնպես չի պահում, […]

Փաշինյանը կսպասի մինչեւ նոյեմբեր. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ եւ ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է: Փաշինյանը սպասում է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունի ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը, որից հետո կկարողանա այդ պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց, քաղաքացիական անձանց: Սպասվում է, որ այդ փոփոխությունը կընդունվի եւ ուժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի