Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին. Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 28 տարեկան է։
Հաղթանակների ու պարտությունների,ձեռքբերումների և ձախողումների,միասնության ու բաժանարար գծեր սահմանելու 28 տարիներ։
Այսօր,առավել քան երբևե,անհրաժեշտ է գիտակցումը,որ անկախությունը նվաճվել է պայքարի ու պատերազմի գնով։
Հետևաբար պետք է փայփայել անկախությունը,որպեսզի որևէ մեկը չհամարձակվի մեզ հորդորել հրաժարվելու ազգային ու պատմական կարծրատիպերից։
Խոնարհումս բոլոր կենդանի և անմահ հերոսներին։
Հայաստան, հպարտության ու վեհության զգացումի հետ մեկտեղ՝ ինձ պատել է նաև ամոթի զգացումը։
Այո’, ամոթի,քանի որ անկախության ու հայրենիքի համար մարտնչած և հերոսացած զավակներդ այս տոնը նշելու են անազատության մեջ։
Բաժակաճառերի պակաս այսօր վստահ եմ չի լինելու, ի’մ Հայաստան։
Բայց բաժակներ բարձրացնելը դեռ հայրենասիրություն չէ։
Այսօր մեր անկախությունը վտանգված է… Վտանգված է, քանի որ ինչպես կասեր մեծն Նժդեհը,կառավարիչներդ ավելի փառասեր են, քան ազգասեր։
Ցանկանում եմ զավակներիդ իրական միասնություն ու համերաշխություն, իսկ կառավարիչներիդ՝ խոհեմություն և ազատագրում վրեժխնդրության կործանարար մղումից։
Ների’ր մեզ և բոլորիս մեր թերացումներն ու սխալները։
#Հայկըչիկարողպարտվելբելին»: