23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան. 168 Ժամ

«Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել: Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է: Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ […]

«Իմ քայլից» շատերը նոր տերեր են փնտրում: Փաշինյանը կզրկվի՞ ԱԺ հենարանից. Իրատես

«Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդեն վաղուց են նոր տերեր փնտրում (Փաշինյանը բաց […]

Իշխող ուժը որդեգրել է սահմանադրական կարգի տապալման ուղին․ ՀՅԴ ԳՄ

Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ: Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և […]

Նավակ Ճոճողը՝ ոստիկանապե՞տ: Ովքե՞ր կհետեւեն Վանեցյանին. Հրապարակ

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում: […]

ԱԱԾ տնօրենի հրաժարականը լուրջ հարված է այսօրվա իշխանությանը. Շարմազանով

Նախկին իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ Վանեցյանի սթափվելու կոչը վկայում է լուրջ սպառնալիքների մասին։ ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում […]

Տհաճ անակնկալ. Գազի գինը կթանկանա նաեւ բնկչության համար. Ժողովուրդ

Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար: Օրաթեր­թը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ […]

«Իսկ ինչո՞ւ է տիկինը կոչ անում «չբռնաբարել լրագրությունը» ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի խմբագիր աշխատող կինը կոչ է արել՝ «մի բռնաբարեք լրագրությունը» եւ առիթն այն է, որ փորձագիտական կազմակերպությունը տեղեկացրել է, թե Աննայի մասին չկա դրական ոչ մի հոդված, բոլորը բացասական են։ Հիմա, հարց՝ ո՞վ է ասում եւ ի՞նչ է ասում, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիտորինգի […]

Յուղոտ պատառը կարող է բաժին ընկնել «հայկական տեռորիզմի» ռահվիրա Ժիրայր Սեֆիլյանին, որպես Նիկոլի հետ վերջին «մերձեցման» առհավատչյա

Նիկոլին շատ չկա` մեկ էլ տեսար, վերցրեց ու տեղը ցանկացած քաղաքական պատվեր կատարելու պատրաստ` «սպայի պատիվ» ասածով, բարոյական «կաղապարներով», օրենքով եւ օրինականությամբ, իրավական «նեղ» կատեգորիաներով չկաշկանդված Ջհանգիրյանին դրեց։ Եթե «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ նախագահի եւ Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել «քաղաքական»` հանել օրենսդրական նորմը, ըստ որի` այդ պաշտոններում նշանակվելու համար առնվազն պետք […]

Արայիկ Հարությունյանին մետրոյում տեսնող եղե՞լ է

Վահագն Վարագյանն իր էջում գրում է. «Վաղ առավոտյան հարյուրավոր ուսանողներ կարգին քաղաքապետի բացած նորակառույց մետրոյի կայարաններից մեկում նկարել են աշխատանքի շտապող սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, ով նշանակվելու օրվանից հրաժարվել էր ծառայողական ավտոմեքենայից»: Հիշեցնենք, որ այս լուսանկարն արվել է Հայաստանում տեղի ունեցած հայտնի փոփոխություններից հետո: Այդ օրվանից հետո այսպիսի նկար այլևս չտարածվեց, ինչը թույլ տվեց շատ օգտատերերի […]

«Հարգանքներիս հավաստիքը, պարոն Վանեցյան».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»,-Արթուր Վանեցյան: Ես չգիտեմ այս միտքին պարոն Վանեցյանն անձամբ է եկել, թե՝ նրա հրաժարականի տեքստի վրա այլ պրոֆեսիոնալներ են աշխատել, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ ընտիր գտնված նախադասություն է՝ քայլողներին, քայլելով իշխանության եկած-բերածներին, իշխանության օղակներում անկապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի