18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անկախության տոնի օրը լքեց երկիրը եւ մեկնեց, հայդե՝ Նահանգներ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անկախության տոնի օրը լքեց երկիրը եւ մեկնեց, հայդե՝ Նահանգներ, եւ եթե մտածում եք, որ այս փաստը պարզապես փաստ է, առանց տիեզերական ազդակների, չարաչար սխալվում եք, տիեզերքը շատ լավ գիտի իր անելիքը եւ վանում կամ ձգում է ճիշտ պահին, ճիշտ օրերի եւ ճիշտ ժամանակների մեջ:

Նա գնաց եւ պատրաստվում է միտինգ անել ՀՀ այն քաղաքացիների հետ, կամ ՀՀ այն նախկին քաղաքացիների մեջ, որոնք լքել են Հայաստանը տարբեր ժամանակներում՝ իրենց կարծիքով՝ ցուրտ ու մութ տարիներին, իմ համոզմունքով՝ մեր վերածնունդի, կամ, որ լքել են ՀՀ-ն 21-րդ դարի սկզբին, առաջին տասնամյակում եւ այլ պահերի։ Մեր հայրենակիցները նրան կլսեն, բայց այլեւս չեն հավատա երբեք…Մեղք էր «երեխան»։

Գնաց․ թող գնա, նա գնացող է, երկիրը նրան վանեց եւ դեռ վանելու է, նա գտնվել ու գտնվում է երկրի հակառակ կողմում, ինքն էլ խոստովանել է դա։ Նրա վերջնական գնալը պիտի տեսնենք բոլորս։ Բնական է, նորմալ է, նման է իրեն…

Նա պիտի գնա եւ պիտի գնա անհայտ ուղղությամբ, քանզի եկավ անհայտ տեղից…
Մեր երկիրն ինքը, մեր երկրի անկախությունը խորհրդավորություններ ունեն, մետաֆիզիակական ձգողականություն եւ, նա, ով հեռանում է այս կարեւոր օրը, հեռանում է ընդմիշտ,

/Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա/ ․․․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ