22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ասել են, որ մանդատը վայր դնի.վարչապետն իր մոտ է հրավիրել պատգամավորին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարության անդամները, այլեւ պատգամավորները։ Մեր տեղեկություններով՝ սեւ ցուցակում է հայտնվել հատկապես Թագուհի Թովմասյանը, որը ոչ միայն Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված է իշխանական կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, այլեւ Վահե Գրիգորյանի հետ կապված վերապահումներ ունի։

Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ նրան պատկանող «Ժողովուրդ» օրաթերթն իրեն այնպես չի պահում, ինչպես պատկերացնում են թիմում։ Մեր տեղեկություններով, նախ «Իմ քայլը» խմբակցությունում են ասել, որ նա մանդատը վայր դնի, ապա իր մոտ է հրավիրել Նիկոլ Փաշինյանը եւ ասել, որ նա պետք է «որոշում կայացնի»։

Բնականաբար, խոսքը մանդատը վայր դնելու մասին է։ Բայց Թովմասյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում դա անել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ