07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Գուկաս Գյումրի». մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները /Ուղիղ/

Գյումրիում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումները, որոնց կարգախոսն է «Գուկաս Գյումրի»։

Քաղաքի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․

• Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում,

•  Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար Աբովյան-Ռուսթավելի խաչմերուկում և Երկաթգծի կայարանի հրապարակում ելույթ կունենան բազմաթիվ երաժշտական խմբեր և անհատներ,

• Կենտրոնական այգու հարակից տարածքներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայտնի դիջեյները,

• Դասական և ազգագրական-ժողովրդական երաժշտության սիրահարների համար Հարթակ 6-ում և Հարթակ 7-ում իրենց կատարումներով անկախության տոնը կշնորհավորեն  հայտնի ժողովրդական/ազգագրական  համույթները, նվագախմբերը, երգչախմբերը,

• Գալա բեմահարթակում օրվա ընթացքում ելույթ կունենա «Supacooks»  համույթը։

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:

Այս պահին Գյումրու Սև բերդում տեղի է ունենում վարչապետի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ