11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից. Իրավունք

Կառավարության մոտ կանգնած աղբյուրի միանգամայն հավաստի տվյալներով, Նիկոլն Անկախության օրը նշում է հատուկ սցենարով, որը հիմանկանում պարտադրված է՝ որոշակի մտավախություններից ելնելով: Այսպես, վաղ առավոտյան միջոցոռումները սկսեցին Եռաբլուրից: Նման վաղժամի Եռաբլուր այցելելը մեկ հաշվարկ ուներ. հնարավորինս քիչ այցելու լինելը: Հակառակ դեպքում վերեւներում սպասում էին տհաճ իրավիճակների: Սկսած նրանից, որ Նիկոլը չեր կարող խուսափել՝ պատասխանել հարցին, թե ինչ արեցին Եռաբլուրի շիրիմների իրական պղծողներին գտնելու համար, վերջացրած այլ տհաճություններով:

Ընդ որում, այդ վաղ ժամին անգամ իշխանական «կուտոկով» Եռաբլուր գնալը տարօրինակ տեսարաններից չազատեց: Օրինակ ծիծաղելի տեսք ուներ համացանցում տարածված լուսանկարները, որտեղ տիկին վարչապետուհին ազգային տարազով Անկախության օր էր շնորհավորում: Բավականին հետաքրքիր պատկեր էր նաեւ, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ էր դնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, ով ժամանակին այդ նույն Արմենին պարզապես վռնդել էր Հայաստանից:

Բայց ամենամեծ ծրագիրը տոնակատարությունը Գյումրի տեղափոխելն էր: Այսպես, իշխանական շրջանակներում վստահ էին, որ այդ օրը կհամեմվի բազում զանգվածային ակցիաներով, իսկ ահա պաշտոնական միջոցառումներին ստիպված կլինեն բավարարվել չնչին թվով մարդկանց մասնակցությամբ, որը պարզ ցույց կտար Նիկոլի իրական կշիռը ժողովրդի մոտ:

Իսկ ահա Գյումրին այդ առումով հարմար էր. կհանձնարարեն Բալասանյանին, եւ նա, որ կանգնած է պաշտոնանկության շեմին, կաշվից դուրս կգա՝ «տոնական մթնոլորտի» ստեղծման համար: Գումարած դրան, բողոքի այցիաներն էլ, վերեւներում հույսով էին, Գյումրիում վառ արտահայտված տեսք չեն ունենա: Վերջապես, տոնական ծախսերն էլ կմնան Բալասանյանի վրա. ինչու մայրաքաղաքում «անիմաստ» փող ծախսել, եթե Բալասանյանն ուրախությամբ գրպանը կբացի: Մի խոսքով իրողությունն այն է, որ Նիկոլը պարզապես փախավ Երեւանից՝ համոզված լինելով, որ հերթական խայտառակությունն է սպասվում:

Ս.Աբրամյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ