03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չստացվի այնպես, որ վերջում պարզվի`սա քաղաքական թատրոն էր /վիդեո/

“Վարդան Օսկանյանը արեւի տակ իր համար տեղ է է փնտրում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից նախօրեին արված հայտարարությանը: Մինասյանն ասել է, որ Վարդան Օսկանյանը փորձառու դիվանագետ է եւ հիմա էլ փորձում է նաեւ քաղաքական գործիչ դառնալ եւ պատեհ կամ անպատեհ առիթներով վերջին […]

1999թ-ին Ռոբերտ Քոչարյանի մեջ ինչ-որ բան փոխվեց … Պ. Հայրիկյան

‘’Մամուլում շրջանառվող լուրերը մեկնաբանելը շնորհակալ գործ չէ’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը կոլաիցիայի ներսում տիրող լարված մթնոլորտի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ : ‘’ Վերջերս ես հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, տեսել ու զգացել եմ, որ նա շատ հավատարիմ է կոալիցիոն սկզբունքներին, իսկ կոալիցիայի ներսում տիրող հակասությունների […]

2011թ-ը աննախադեպ էր ԶԼՄ-ների հանդեպ դատական գործերի քանակով. փորձագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց  կոմիտեի 2011թ զեկույցը, որում ամփոփվել են տարվա կտրվածքով խոսքի ազատության վիճակը Հայաստանում, եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների` կոմիտեի արձանագրած խախտումները: Ըստ այդ զեկույցի` լրագրողների նկատմամբ գրանցվել է 5 բռնության դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 49 դեպք, և […]

Գոհարից հետո ԱԺ-ն կազատվի երգչուհի-փորձագետներից

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա արդեն 20 տարի է աշխատում է խորհրդարանում:  Գ. Պողոսյանը “Ժողովուրդ” օրաթերթին ասել է, որ աշխատանքից բացակայել է հիվանդության պատճառով եւ արտասահմանում է եղել: Բնականաբար անաշխատունակության թերթիկ ունեցել է: Ծառայողական քննություն է նշանակվել, սակայն Գ. […]

Վրաստանը ժողովրդավարության մոդել է ողջ տարածաշրջանում. Օբամա

Վրաստանն այլ երկրների համար կարող է ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ դառնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առաջին անգամ Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հյուրընկալելուց հետո: Այս մասին գրում է վրացական Civil.ge-ն: Օբաման ողջունել է ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը կիրառվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Սպիտակ […]

Մուտքը դեպի մանկատուն դժվարացնելու ենք, ելքը մանկատնից` հեշտացնելու . սոցապնախարար

ՀՀ-ում այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր կմշակվի: Նախորդ տարի այս ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են, որոնք շարունակվելու են: Այսօր լրագրողներին իր ղեկավարած  ոլորտի առաջնահերթությունները ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշեց, որ նախորդ տարի ուսումնասիրություն է կատարվել մանկատներում եւ գիշերօթիկ հաստատություններում այն երեխաների առնչությամբ, որոնք չպետք է հայտնվեն […]

Պարույր Հայրիկյանը չափել է Հայաստանում ժողովրդավարության աստիճանը

‘’Հայաստանում քաղաքական վիճակը կարելի է գնահատել ‘’սպասողական’’: Բոլորը սպասում են’’,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ 3 օր առաջ ԱԻՄ-ը որոշում է ընդունել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` չբացառելով բոլոր այն քաղաքական ուժերի հետ դաշինքը , որոնք կընդունեն կատարյալ ժողովրդավարության մասին  իր ծրագիրը: ‘’Հայաստանի քաղաքական կյանքում բոլոր կուսակցությունների […]

Պլյուշենկոյի ելույթը “հրաշք էր, որը կբացատրի պատմությունը” /վիդեո/

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինը մեկնաբանել է Շեֆիլդում կայացած չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը 2 մասնակիցների` Եվգենի Պլյուշենկոյի եւ Արթուր Գաչինսկու գրանցած հաջողությունները: Նրա խոսքով` Պլյուշենկոյի ելույթը “հրաշք էր, որը կբացատրի  պատմությունը”: Վերջինս արժանացավ ոսկե մեդալի, Գաչինսկին` արծաթե մեդալի: Մարզիչը հերքել է այն լուրը, ըստ որի Պլյուշենկոն մտադիր է եղել առաջնությունից դուրս գալ վնասվածքի պատճառով: Նա նշել […]

“… Այս պահից իրենց համարել նախընտրական թիմի կարևորագույն դեմք և անմիջապես ասպարեզ իջնել’’. ԱԻՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԱԻՄ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ’’Համոզված լինելով, որ հայ ժողովրդի առջև ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն է` Հայաստանում կատարյալ ժողովրդավարության հաստատումը, չհրաժարվելով ռազմավարական նշանակության հարցում այլոց հետ համագործակցելու և նույնիսկ միասնաբար ընտրություններին գնալու հնարավորությունից, ընդգծելով, որ մեզ համար կարևորագույնը եղել են և մնում են ծրագրերը […]

Էրդողանը ֆրանսիացիներին կոչ է արել պայքարել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ընդունված օրինագծի դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը “Ուղերձ ազգին” հաղորդման ժամանակ կրկին քննադատել է Ֆրանսիային` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Internethaber-ը: Թուրքիայի վարչապետն ասել է, թե պատմության մեջ միշտ լուսավորչության առաջատար համարվող Ֆրանսիան այսօր մութ միջնադարի գիտակցության մեջ է խորասուզվում:  “Ֆրանսիան այսօր խոսում է ռասիզմի, խտրականության եւ հակամարտության լեզվով: Մենք սպասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի