Դարձյալ Հովիկ Աբրահամյանին վերադարձնելու շուրջ. 168 Ժամ

Թերթը տեղեկացնում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր` Ջոնիկ Աբրահամյանը, ով առաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում առաջադրել է Կարինե Պողոսյանի թեկնածությունը, ով ասում են, Աբրահամյանների բարեկամուհին է:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, թե Ջոնիկ Աբրահամյանը որոշել էր առաջադրվել իշխանությունների կողմից Հովիկ Աբրահամյանին տրված ինչ-որ խոստումների դրժումից հետո: Իսկ խոստումը կարող էր լինել այն, որ Հովիկ Աբրահամյանը նոր խորհրդարանում նորից զբաղեցնելու էր ԱԺ նախագահի պաշտոնը: