12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ես մազոխիստական բաներով չեմ տառապում”. Վովա Գասպարյան

“Ալիկ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է, ես կարծիքներին կարծիք չեմ հայտնում”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի  հայտարարությանը:  “Իմ կարծիքը համահունչ է օրենքին,  ես չեմ կարող ինչ-որ էմոցիոնալ ցանկություններով հայտարարություն անել եւ չեմ էլ գտնում, […]

Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

ՌԴ վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: “2012-2018-ի ծրագիր” անվանումը կրող փաստաթուղթը հասանելի է “Путин 2012” կայքում: Տեքստը կազմված է 4 գլուխներից, որոնցում ներառված են վերջին 10 տարիներին երկրում գրանցված արդյունքները եւ առաջիկա վեց տարիների համար իշխանությունների ծրագրերը: Հենց այս ժամկետով Պուտինը կնախագահի 2012-ի մարտի 4-ին  կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու […]

Ոստիկանապետն “ուռկանը գցել է”. չբացահայտվող հանցագործություններ չկան

“Գնում է քննություն, ես իրավաբան եմ, գիտեմ իմ խոսքի արժեքը, ես ծանոթ եմ հրապարակումներին, մեղմ ասած, ես այդ էդպես չեմ կարծում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին  ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրավապահները հայտնի բանդան չեն վնասազերծել:  “Ես ասել եմ, որ չբացահայտվող հանցագորոծություններ  չկան, կան երկար կամ կարճ ժամանակ պահանջող, կան լավ […]

Առաջիկայում Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը . ՀՀ ոստիկանապետ

Ոստիկանության համակարգում սկսված բարեփոխումները կշարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: “Շուտով ամբողջ քաղաքը կփակենք  տեսառադարներով, դա կբերի նրան, որ գոնե Երեւանում կվերանա պետավտոտեսուչ հասկացությունը”,-տեղեկացրեց Վլադիմիր Գասպարյանն ու հավելեց. “Երբ նախագահի հետ այցելում էինք ռադարային կենտրոն, խնդիր դրվեց նախագահի կողմից, որ այն տարածքներում, ուր տեղադրված են այդ ռադարները, նվազագույնի հասցնենք […]

Մականունավոր մարդ չէ, բանջարաբոստանային կուլտուրաների հետ շփում չունի

“Ուրեմն, ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Ոչ թե ասում եմ` ճիշտ չէ, այլ հեքիաթ է ու անհեթեթություն: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ կարտոլը դա բանջարաբոստանային կուլտուրա է, ես նման բան չեմ կարող անել, եվ ընդհանրապես, ես իմ տիպով, իմ տեսակով գոնե մի 15 տարիներ է էդպիսի  բան չեմ արել”,- այսօր անդրադառնալով մամուլի այն […]

Ալավերդիում սպանվել է հեղինակություն

Henaran.am-ի տեղեկություններով քիչ առաջ, Ալավերդիի կենտրոնում սպանել են հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող 35-ամյա Կլինկարով Վագոյին: Նա վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Մեր տեղեկություններով նրա եղբայրն էլ դատապարտված է, եւ գտնվում է Սեւանի ՔԿՀ-ում:  Հեղինակության անունը Գագիկ է: Ոստիկանության տեղեկատվության վարչությունից խոստացան ճշտել մանրամասներն ու տալ լրացուցիչ տեղեկություններ:

Սահակաշվիլին իրեն Դավիթ թագավորի հետ է համեմատել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ներկա գտնվելով Գորիում հիվանդանոցի բացման արարողությանը, մի շարք անկեղծ եւ բավականին ոչ համեստ մտքեր է արտահայտել: Մասնավորապես, գնահատական տալով Վրաստանի զարգացմանը` նա նշել է, որ շուրջ 10 դար դեռեւս  նման հաջողություն չի գրանցվել: Վրաստանի նախագահի խոսքով` այժմ երկիրը գտնվում է զարգացման այն նույն փուլում, ինչ վրաց Դավիդ Շինարար թագավորի օրոք էր: […]

Վլադիմիր Գասպարյանն ազատում է համակարգի “զբոսաշրջիկներին” ու “անշարժ գույքերին”

“Շատ ճիշտ է, որ կադրային փոփոխություններ եմ անում եւ  կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելով”,-այսօր կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` անդրադառնալով համակարգում իր նշանակումից հետո իրականացվող կադրային փոփոխություններին: Ոստիկանապետի խոսքով, կադրային փոփոխությունները հիմնավորվում եմ համակարգում տեղի ունեցած բացահայտումներով:  “Կան կադրեր, որոնք գնում են, որովհետեւ  համարում եմ, որ […]

ԱԱԽ քարտուղարի գործուղումը շարունակվում է

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում է: Արթուր Բաղդասարյանի եւ իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի` օդանավակայանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո շարունակվել են ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության պաշտոնական հանդիպումները: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար  Միխայիլ Ռուսիի հետ: Հանդիպման […]

Սիրիայում լրագրող է սպանվել

Ֆրանսիական “Ֆրանս-2” հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Սիրիայում սպանվել է իրենց աշխատակիցներից մեկը: Լրագրող Ժիլ Ժակյեն  Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել: Ինչպես հայտնել է “Интерфакс”-ը, եւս մեկ լրագրող վնասվածք է ստացել: Ընդհանուր առմամբ, հրթիռային հարձակումը 8 մարդու կյանք է խլել, տուժել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 25 մարդ: Պայթյունը տեղի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի