15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա:

‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը:

Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա մարմնական վնասվածքներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հանկարծամահություն, իսկ հանկարծամահ եղած անձը նույն ինստիտուտում որպես էլեկտրիկ աշխատող Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանն էր:

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ