Գողացել է մուտքի դուռը

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով մեղադրվում է դուռ գողանալու մեջ:
Առանց դռան մնացած բնակիչը գողին նկատել է ճանապարհին: Նա մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ տեսել է, որ հակառակ ուղղությամբ ընթանում է մի մեքենա, որի տանիքին դուռ է կապված: Տղամարդը հասկացել է, որ դա իր տան դուռն է:
Տուն հասնելով` շվեդը հայտնաբերել է, որ տունն իրոք առանց դռան է մնացել: Նա դիմել է ոստիկանություն, նույնիսկ ինքն է սկսել փնտրել գողին: Շուտով տարօրինակ գողին գտել են, իսկ դուռը վերադարձրել տիրոջը: Ոստիկանությունը ստիպել է գողին իր ձեռքով տեղադրել դուռը:
Այդպես էլ չի պարզվել` ինչի համար էր անծանոթ մարդու տան դուռը հարկավոր գողին եւ ուր է նա այն պատրաստվել տանել: