26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օսկանյանը ուզում է, բայց չի ստացվում. Իրատես de facto

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ում “հայտնության” առաջին պտուղներն, ըստ “Իրատես դե facto”-ի իրենց ուշանալ չեն տա: Թերթի տեղեկություններով, նա դեռ ոտքը ԲՀԿ գրասենյակ չդրած` պտղաբերություն է ուզում ունենալ ԲՀԿ-ի արտաքին քաղաքականությանմ եվրաինտերգրման դատարկ մնացած ճամփեքին, վեկտորը Բատկա-Լուկաշենկոյից տեղափոխելով մեծ Եվրոպաներ: Օսկանյանը Մեծն Պյոտրի նման ուզում է ԲՀԿ-ի համար պատուհան բացել դեպ Եվրոպա, մեկ փոքրիկ […]

Սեւանա լճում շարունակում են փնտրել խեղդված տղամարդուն

Սեւանա լճում շարունակվում են երեք օր առաջ փետրվարի 17-ին ջրահեղձ եղած, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանի մարմնի որոնողական աշխատանքները: Henaran.am-ի Գեղարքունիքի թղթակցին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրացած   Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Եւ ջրախեղդ եղած բնակչին […]

Երիտասարդական հավաքականի լավագույն ֆուտբոլիստները հանդես կգան ազգային հավաքականում. Վարդան Մինասյան

Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը: Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական […]

Նազիկ Ավդալյանը` պատգամավո՞ ր. դա երեւի հումորի ժանրից է. Հմայակ Հովհաննիսյան

  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով  Սերժ Սարգսյանի` ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասին հարցին, նշեց, որ թեեւ դեռ որոշված չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, այնուամենայնիվ, եթե նա համաձայնվի, այդ դեպքում կթուլացնի իր դիրքերը: ‘’Նախագահական ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը պետք է ձեւավորի բոլոր հայերի ղեկավարի իմիջը: Ժողովուրդը չպետք է […]

Սեքսը եւ սթրեսը անհամատեղելի՞ են

Շատ մարդիկ չեն կարողանում սեքսով զբաղվել օրվա ընթացքում ապրած հուզմունքների եւ սթրեսի պատճառով: Ներքին սթրեսն առաջանում է զուգընկերների միջեւ կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում: Արտաքին սթրեսն առաջանում է արտաքին գործոնների պատճառով` աշխատանքի, երեխաների, ֆինանսների: Կրիտիկական սթրեսն առաջնում է էքստրեմալ պայմաններում` հարազատների մահվան, հիվանդությունների դեպքում: Այս բոլոր սթրեսները նվազեցնում են սեքսուալ ցանկությունը եւ ազդում գրգռվելու ունակության վրա: Սակայն […]

Վահան Հովհաննիսյանը նամակով քաղաքապետից խնդրում է հանրային լսումներ կազմակերպել Մաշտոցի այգու խնդրով

ՀՅԴ-ական պատգամավոր  Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ խնդրում է Երեւանի Մաշտոցի այգու խնդրի շուրջ հանրային լսումներ կազմակերպել: Տարոն Մարգարյանին ուղղված նամակում Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, ասում է. “Երևանի Գլխավոր Պողոտայում, Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի […]

Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների եւ ձյան հեռացման գործընթացը:Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ներքեւ թափվելով, կարող են վտանգ ներկայացնել […]

Բարերար Վահագն Հովնանյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հրամանով գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանը  Հայաստանում զբոսաշրջության  զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ 80-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության  էկոմոնիկայի նախարարության ոսկե մեդալով: Տիգրան Դավթյանը, շնորհակալություն հայտնելով Վահագն Հովնանյանին տարիների ընթացքում  հայրենանվեր աշխատանքի համար, մաղթեց նրան անսպառ եռանդ եւ հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ […]

Եգիպտոսն իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից /վիդեո/

Եգիպտոսը եւս իր դեսպանին ետ է կանչել Սիրիայից, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի արտաքին քաղաքականության վարչության այս քայլը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Զինվորակնները, որոնք ենթարկվում են նախագահ Բաշար Ալ-Ասադին, մի քանի օր շարունակ ռմբակոծության են ենթարկում Հոմս քաղաքը եւ մի շարք այլ բնակավայրեր, որոնք համարվում են ընդդիմության կետերը: Ավելի վաղ Սիրիայից իրենց դեսպաններին ետ […]

Երիտասարդ ՀՀԿ-անները վերապատրաստվում են քաղաքական մենեջմենթի եւ հաղորդակցության ոլորտներում

Փետրվարի 17-19-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ‘Հաջողակ կուսակցական աշխատանք. կուսակցության կառավարում եւ հաղորդակցություն’ խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ ‘Կոնրադ Ադենաուեր’  գերմանական քաղաքական հիմնադրամը։ Ինչպես նշեց ‘Կոնրադ Ադենաուեր’  հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը, հիմնադրամի համագործակցությունը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ բավականին արդյունավետ է. ‘Երեք տարի շարունակ ‘Կոնրադ Ադենաուեր’ հիմնադրամը համագործակցում է ՀՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի