17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Օբաման Դավութօղլուին մատով է կանչում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ավարտից հետո թեժ քննարկման առիթ է դարձել Օբամայի վերաբերմունքը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդեպ:

Օբամայի եւ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսից հետո ԱՄՆ նախագահը մատով կանչել է Դավութօղլուին` նշան անելով, որ իրենց հետեւի: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդական-հանրապետական կուսակցության անդամները Օբամայի արարքն ընդունել են որպես վիրավորանք թուրք նախարարի հասցեին:

Իսկ ահա ըստ թուրքական ԶԼՄ-ների` Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամները չեն կիսում այս տեսակետը: Օբամայի արարքը նրանք ընդամենը համարում են երկու երկրների պաշտոնական անձանց միջեւ մտերիմ հարաբերությունների վկայություն:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ