26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապագայի հարցում անձնական հարցերը տասներորդական տեղում են. Մաքսիմ Հակոբյան

ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբի պետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտաի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխհարաբերություններին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը նրանց միջեւ լարված հարաբերություններ էին եւ այս առիթով ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել  էր Սյունիք:

Մաքսիմ Հակոբյանի խոսքով, ոչ մի լարված հարաբերություն չկա: “Եթե աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ուշ-ուշ ես շփվում, ապա պարզ է, թե ժողովուրդը ինչ կարող է խոսել”,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` Սյունիքը թերեւս միակ մարզն է, որ շտաբի պետ-մարզպետ հարաբերությունները աշխատանքային մտերմիկ են:

“Ոչ մի բան չկա ու լարված չէ:Եվ հետո ինչ անձնական հարցեր պարզելու ժամանակ է: Վատ-լավ հարաբերությունները կարեւոր չեն: Կարեւորը վաղվա ապագան է, եւ ընտրելու ենք հինգ տարվա մեր ուղին, ուստի փոխհարաբերությունները այստեղ հետին, ոչ թե երկրորդային, այլ տասներորդական  տեղում են լինում”,-ասաց Մ. Հակոբյանը:

ՀՀԿ մարզային շտաբի պետը համոզված է, որ ընտրողին, ժողովրդին ասելու բան կունենա: “Դատարկ ձեռքերով չենք գնում: Կգնանք ու կասենք, թե ինչեր ենք արել եւ ինչի ենք սպասում: Ես մտածում եմ իմ թոռնիկների ապագայի մասին: Առաջընթաց ենք ուզում, որը կա եւ լինելու է”,-ասաց Հակոբյանը:

Սակայն նա չի կարող կանխագուշակել, թե ՀՀԿ-ն քանի տոկոս ձայն կստանա Սյունիքում:Միայն ասաց, որ սպասելիքները կարդարացվեն, քանի որ պետությունը, իշխանությունը վերջին տարիներին Սյունիքը ուշադրության կենտրնում է պահել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ