11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Տեր-Պետրոսյանն իրեն փոխարինող է՞ պատրաստում. Նիկոլ, թե Լեւոն կրտսեր /վիդեո/

Երեկ “Արմենիա” հեռուստաընկերության եթերից ՀԱԿ անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ում սերնդափոխության խնդրին, հայտարարեց, թե առաջնորդը առաջնորդ չէ, եթե իրեն փոխարինող չի պատրաստում:

Henaran.am-ն այսօր ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից փորձել է պարզել, թե ո՞ւմ նկատի ուներ ՍԴՀԿ ատենապետը եւ ո՞վ է լինելու Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդը:

Ի դեպ, տեսակետ կա, որ խոսքը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի մասին է, որը սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Կոնգրեսում եւ հատկապես ՀԱԿ երիտասարդների շրջանում մեծ հեղինակություն չի վայելում: ՀԱԿ ակտիվիստների համար “պապիկից” հետո Նիկոլն է, որը հայտնի է, որպես ընդդիմության պայքարի առաջամարտիկ եւ կոնգրեսականների համար ավելի ընկալելի է, քան կրտսեր Լեւոնը:

Henaran.am-ի այս եւ մյուս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ