Բժշկականի ուսանողուհին կտրել է երակները. “Ժողովուրդ”
կտրեԹերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները:
Տեղեկությունը հաստատել է նաեւ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` հայտնելով, որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց եւ առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները:
“Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը: Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, եւ ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են Համալսարանական հիվանդանոց”,գրում է թերթը, հավելելով, որ “ աղջկա վիճակն արդեն բավարար է”:
ՀՀ ոստիկանությունից թերթին ասել են, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրվել, մինչդեռ ռեկտորը փոխանցել է, որ դիմել են ոստիկանության կենտրոնական բաժին: