Գեներալ Մանվելը` ՀՀԿ թեկածուի դեմ. “Հրապարակ”

ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եւ նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է: “Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որռւէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին”,-գրում է թերթը եւ հղում անելով իր աղբյուրներին նշում, որ այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Էդուարդ Անտոնյանը հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու` Կարեն Գրիգորյանի աջակցությունը:
“Եթե այդպես է, ապա կստացվի, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի` Հրանտ Գրիգորյանի դեմ”,- եզրակացնում է թերթը: