Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են ՏՄՊՊՀ նախագահի հետ
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը ՀՀ ՏՄՊՊՀ Նախագահ Արտակ Շաբոյանի հետ, հաղորդում է ՏՄՊՊՀ պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մրցակացային իրավիճակի եւ ներդրումային դաշտի բարելավմանն ուղղված հարցեր: ՏՄՊՊՀ նախագահը պատվիրակության անդամներին ներկայացրել է մինչ օրս հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2012-ի առաջնահերթությունները: […]





































