26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը պալատական հեղաշրջման է գնում կոալիցիոն ուժի հետ

‘’Ազատություն’’ ռադիոկայանին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ ինքը պայքարում է հանցավոր ռեժիմի դեմ մյուս կուսակցությունների հետ: Սա սկանդալային հայտարարություն է, ինչը ենթադրում է պալատական հեղաշրջման գնալ կոալիցիան կազմող ուժի հետ միասին’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Ժառանգության’’ կողմից թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը` խոսելով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին:

Նրա խոսքով` հետեւությունը մեկն է, կամ`  Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է նստել ու զրուցել ԲՀԿ-ի հետ, եւ վերջինս ասելու է` ‘’այո, մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է’’, եւ դա ոչ թե ՀՀԿ-ին հակակշիռ ստեղծելու ցանկություն է, այլ իշխանությունը վերցնելու հավակնություն, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղեկցելու է Բարգավաճին դեպի զոհասեղան:

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ Վարդան Օսկանյանը անընդհատ խոսում է նոր կոալիցիայից , նոր կառավարությունից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատում է, որ այս կոալիցիան չի լինելու, եւ այդ ամենը, ըստ Ս.Սաֆարյանի, լուրջ հայտարարություններ են:

‘’Կամ նրանք այնքան վստահ են իրենց զգում, որ գնում են ՀՀԿ-ին չեզոքացնելու ճանապարհով, կամ էլ ԲՀԿ-ն տուրք է տալիս այնպիսի խաղերի, որոնք  նրան տանելու են սուիցիդի’’,- եզրափակեց Ս.Սաֆարյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ