12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը մասնակցեց “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության համաժողովին

Ապրիլի 17-18-ին Բրազիլիա քաղաքում տեղի ունեցավ “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովը, որի բացումը կատարեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ԲԿԳ Գործողությունների ծրագիրը, որը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը:

Աշոտ Հովակիմյանը կենտրոնացավ Ծրագրի հիմնական դրույթների, ԲԿԳ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների վրա: Նա նաեւ խոսեց Ծրագրի նախագծի պատրաստման գործընթացի մասին, հատուկ շեշտելով պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունավետ համագործակցությունը: Նման համագործակցության կարեւորությանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը:

Նստաշրջանի ավարտին փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաների հարցերին, մասնակցեց ԲԿԳ նախաձեռնությանը հարավկովկասյան պետությունների անդամակցության մասին մտքերի եւ տեսակետների փոխանակմանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ