13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Առեղծվածային փոսը Շվեդիայում շարունակում է մեծանալ /ֆոտո/

փոս 1Վիթխարի փոսը, որը Շվեդիայում հայտնաբերվել է 2012-ի մարտի 20-ին, շարունակում է մեծանալ: Դրա սկզբանական չափսը` բարձրությունը եւ լայնությունը, 150 մետր էին:

Փոսը հայտնվել է այն բանից հետո, երբ “Մալմաբերգետ” երկաթի հանքի մի մասը փլուզվել է: Տեղի բնակիչները հատկապես անհանգստանում են այդ տարածքում շարունակվող ստորգետնյա ցնցումների պատճառով, որոնք երբեմն տեւում են 45 րոպե: Ցնցումների մեծ մասն ուղեկցվում է ուժեղ աղմուկով:

Ենթադրվում է, որ փլուզումը տեղի է ունեցել հանքի ակտիվ գործունեության պատճառով: Չնայած ոչ ոք չի տուժել, իսկ աշխատանքները շարունակվում են, տեղի բնակիչները վախով են ապրում: Փոսից հնչող ձայնն այնքան ուժեղ է, որ նման է տան վայով թռչող ինքնաթիռի, իսկ սեյսմիկ ակտիվությունը հիշեցնում է հրաբխի ժայթքում: Տարածքի այն բնակիչները, ովքեր շատ են մոտ ապրում փոսին, հատկապես ահաբեկված են, քանի որ այն շարունակ մեծանում է եւ մոտենում իրենց տներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ