09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բելգիայում ՀՀ նախագահի աշխատանքային այցն ավարտվեց Շտեֆան Ֆյուլեյի հետ հանդիպմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Սուրբ Աստվածամայր’  բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում եւ վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն ի դեպ իր տեսակով միակն […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար: Հանրապետության ղեկավարը […]

Կանանց տոնին կկայանա ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցանակաբաշխությունը

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ջանքերով   մարտի 8-ին անց է կացվելու  ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցույթի մրցանակաբաշխությանը, որը ուղեկցվելու է գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով: ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’  մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում ·յուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է […]

Քթի վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված աղջկա վիճակը շարունակում է նույնը մնալ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրաբուժությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի առողջական վիճակին: Նախարարն ասել է, որ դեռեւս հստակ չեն կարող ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Նման դեպքեր, Քուշկյանի խոսքով, հազվադեպ են եղել: “Հստակ չեմ կարող […]

ՊՆ-ում պարգեւատրվել են զինվորական կանայք

Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կանանց դերը արցախյան պատերազմում եւ այսօր Զինված ուժերում: Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի եւ Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ երեք […]

ՀԱԿ համակարգողը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Մարտի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Henaran.am-ին տեղեկացնում են ՀԱԿ մամլո […]

Վատ դեղ ներմուծելու իրավունք չունեն. Քուշկյանը խոստանում է պատժել մենաշնորհ ունեցողներին

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է դեղերի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից արձանագրված վերջին չարաշահումների դեպքերին: Նախարարն արձանագրված խախտումները պայմանավորել է գնումների ոլորտի օրենսդրական բացերով ու նշել, որ հարցը շատ կարճ ժամանակում կկարգավորվի: Նախարարի խոսքով, խնդիրն անմիջականորեն իր ղեկավարած ոլորտին չի վերաբերում, բայց նախարարությունը ակտիվորեն կաջակցի այդ խնդիրներին լուծում տալուն: Հարություն […]

Շնորհավորանքներ` ԱԺ կանանց

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, Ս.Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն եւ արգասաբեր գործունեություն մաղթեց նրանց: Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ուշադրության,  ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի  եւ շնորհավորանքի  համար: ԱԺ նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կին պատգամավորներին: Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

Օպերացիա Արթիկում.տարել են արթիկցիների սարսափ հայտնի “Չամիչին”

Henaran.am-ի Արթիկի աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքի կենտրոնում գտնվող “Աղա” խանութներից մեկի ամուսին սեփականատերերին` Արմենուհի եւ Արտուշյա Աղաջանյաններին` հատուկ ջոկատայինները տարել են իրենց հետ: Շատ փողեր ունենալու պատճառով կնոջը Արթիկում “Չամիչ” մականունն են տվել: Նրանք Արթիկում հայտնի են որպես տոկոսով փող տվողներ, եւ ըստ արթիկցիների` շատ մարդկանց “ոսկիներն են անտեղի յուրացրել”: Չամիչը արթիկցիների ահ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի