17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀԿ թեկնածուները

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, մարտի 13-ին ՀՀԿ գործադրի նիստում որոշում է կայացվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրել 41 ընտրատարածքներից 33-ում: Henaran.am-ին հաջողվեց պարզել ՀՀԿ-ի թեկնածուներին: Եւ այսպես, թիվ 1-ում  ՀՀԿ-ն աջակցելու է Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին, թիվ 2-ում Սամվել Ֆարմանյանին, թիվ 4-ում “ՍԱՍ” ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանին: Ի դեպ, հիշեցնենք, […]

Ավտովթար Լոռիում` մահացու ելքով/վիդեո/

Երեկ երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Վանաձորի Աղայան փողոցում: Վանաձորի բնակիչ Տիգրան Միտիչյանը “Ֆոլքսվագեն Վենտո” մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 անձանց: Վարորդը վթարի տեղից փախուստի չի դիմել: Ստացած մարմնական վնասվածքներից տուժած Գուրգեն Ջաղացպանյանը տեղում մահացել է, իսկ Անդրանիկ Շախպազյանը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ հարուցվել է քր. […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է շվեյցարիացներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղա­քում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասն­յակից ավելի երեխաներ եւ նրանց ուղեկցող անձինք. “Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտ­նում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժո­ղովրդին եւ զորակցություն` այս անդառնա­լի կորուստը սգացող բոլոր վշտա­հար սրտերին”,-ասված է […]

Ցրտահարվել են շտապօգնության բժշկուհու ոտքերը. 1 կմ-ից ավել ճանապարհը հաղթահարել են ոտքով

Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ռոլանդ Խաչատրյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան Վարդենիսի հիվանդանոցում կանչ է գրանցվել Վերին Շորժայի գյուղապետի կողմից, որում ասված էր, որ Վ. Գետաշենցի 23 ամյա Սուրեն Ղարիբյանը շտապ բուժօգնության կարիք ունի: Վ.Շորժան- Վարդենիս 9 կմ երկարությամբ ճանապարհը ոչ միայն անբարեկարգ է, այլեւ` անանցանելի ձմռանը: Շտապօգնության կայանի բժիշկ Հրաչյա Հակոբյանը եւ բուժքույր Գալյա Մելքոնյանը մեկնել […]

Ծառուկյանը Քաջարանում բիզնե՞ս է դնում

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում այն բանի մեջ, որ ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: “Երկու օր առաջ նամակ եմ ուղարկել, ասել եմ, որ փող տա գյուղի ճանապարհները ասֆալտ անեմ”,-մեզ հետ զրույցում նշեց հանրապետական գյուղապետը: Արդյո՞ք նրան ԲՀԿ առաջնորդը […]

Երկու օրում երկու ինքնասպանություն Լոռիում /վիդեո/

Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում Նունե Բասմաջյանի կողմից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ  Վանաձորի Տիգրան Մեծ  պողոտայի 17 շենքի նկուղում հայտնաբերվել է նույն շենքի 31 բնակարանի բնակիչ 1928 թվականին ծնված Խորեն Բասմաջյանի դին` կախված վիճակում: Նրանք ամուսիներ էին, եւ ապրում էին երկուսով: Նրանց աղջիկներն ամուսնացած են`ապրում են Վանաձորում, իսկ որդին Ռուսաստանի Դաշնությունում է: Նախնական վարկածով, […]

Դատի են տվել “Ջազզվեին’

‘’Ջազզվե’’  ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘’Ջազզվե’’ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին եւ իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: ‘’Ջազզվե’’ ընկերությունը ‘’Ջազզվե’’ ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաեւ իր երկարատեւ գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած […]

“Ժառանգությունը” կգնա մեն-մենակ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, “Ժառանգությունը” մայիսի6-ին կայանալիք  Ազգային ժողովի ընտրություններին  կմասնակցի առանձին ցուցակով: Փաստորեն, նրանք “Ազատ դեմոկրատների” հետ դաշինք չեն կազմելու: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ “Ժառանգության” ղեկավարները պարզապես չեն ցանկացել իրենց դիրքերը զիջել, որպեսզի վեցյակում լինեն նաեւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչներ: Իսկ այս օրերին “ժառանգության” ակտիվին հանձնարարվել է անձնագրային գրասենյակից համապատասխան տեղեկանքները վերցնել, […]

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը հանրապետությանողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններումսպասվում են տեղումներ, 16-ին, 17-ին`  ամենուրեքձյուն, 18-19-ին` առանց տեղումների եղանակ:  Քամին հյուսիս-արեւմտյան 5-10 մ/վրկ, 15-17-ինառանձին վայրերում սպասվում է ուժգնացում 20-25մ/վրկ,  լեռնային շրջաններում եւ լեռնանցքներումսպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց,առանձին հատվածներում` մառախուղ: Օդիջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-իգիշերը աստիճանաբար կնվազի 12-16, 19-ինկբարձրանա 4-6  աստիճանով: Երեւանում՝մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ինեւ 17-ի գիշերը ` ձյուն, 18-19-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ:  15-17-ինսպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից

Ի գիտություն Բոզդաղի` Շարմազանովը պատասխանել է

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”: Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի