ՀՊՏՀ–ում ստորագրվեց համագործակցության հուշագիր եւ բացվեց համակարգչային լսարան
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ‘Փյունիկ’ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի եւ նախարարության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաեւ ՀՊՏՀ մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ‘Փյունիկ’-ի նվիրատվությամբ հիմնանորոգված եւ համակարգիչներով կահավորված լսարանի հանդիսավոր բացումը։ ‘Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է […]





































