09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

1982 ընտրատեղամասից 7-ի դռները չեն բացվել

Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8-ից Հայաստանում պաշտոնապես բացվել են  41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերից 1975-ը: 7 ընտրատեղամասերը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, որոնք կբացվեն ավելի ուշ, մասնավորապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ընտրատեղամասը կբացվի ժամը 10:00-ին, իսկ մնացածները` ժամը 17:00-ին:

Մինչեւ  ժամը 20.00-ը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու:  Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 484 հազար երեք մարդ  է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունները մեր երկրում կատարավում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով:

Համամասնական ընտրակարգով առաջադրվել են  9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն եւ մեկ դաշինք. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ),

“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն, “Օրինաց երկիր” կուսակցություն, Հայ Յեղափոխական դաշնակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, “Միավորված հայեր” կուսակցությունը  եւ “Հայ ազգային կոնգրես” դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով պայքարում են պատգամավորի 138 թեկնածուներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ