22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մարտի 1”-ը խաղ կթվար. ուշագրավ տեղեկություններ հրապարակի պայթյունից

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հրդեհ-պայթյունի առնչությամբ նոր ուշագրավ տեղեկություններ կան: Խմբագրություն էր այցելել քիմիկոս-մասնագետներից մեկը (հասկանալի պատճառով նրա անունը չեմ հրապարակում), և կիսվել հետևյալ ուշագրավ դիտարկումներով.

“Վստահաբար կարող եմ ենթադրել, որ հրապարակում պայթած փուչիկները լիցքավորված էին ջրածնով: Դա շատ դյուրավառ և պայթյունավտանգ գազ է, միաժամանակ այն բնության մեջ գոյություն ունեցող ամենաթեթև գազն է: Որ փուչիկները լիցքավորված էին ջրածնով, երևում է երկու հանգամանքից: Նախ` այն փուչիկները, որ հասցրել էին բաց թողնել, շատ սրընթաց բարձրացան վեր:

Դա կարող է լինել միայն մի դեպքում` եթե դրանք լիցքավորված են կամ ջրածնով, կամ հելիումով: Սակայն հելիումն իներտ գազ է, որ ոչ այրվում է, ոչ պայթում: Փուչիկների` բնական գազով լիցքավորված լինելը, քիչ հավանական է, քանի որ այն թեև որոշ չափով թեթև է օդից, սակայն հաստատ այդպիսի արագ և բարձր վերելք չէր կարող ապահովել:

Փուչիկների` ջրածնով լիցքավորված լինելը հաստատվում է նաև հրդեհի պահին անջատված հսկայական ջերմային էներգիայով: Մեկ վայրկյանից քիչ ժամանակում անջատվեց այնքան ջերմություն, որ սինթետիկ գործվածքից պատրաստված բազում դրոշներ և պասռաներ հասցրեցին վերածվել հալված պլաստիկե գնդիկների. լինելով հրապարակում, իմ աչքով տեսա այդ գնդիկները`առատորեն թափված դեպքի վայրում»:

Իսկ արդյո՞ք սովորաբար փուչիկները և օդապարիկները, մանավանդ Հայաստանում, հաշվի առնելով ջրածնի էժանությունը հելիումի համեմատ, չեն լիցքավորվում ջրածնով, ու արդյո՞ք տվյալ դեպքում մարդկանց անվտանգության հաշվին տնտեսելու հետ գործ չունենք` այդ հարցադրմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց.«Թեև ջրածինն ավելի էժան է, սակայն այսօր Հայաստանի ձեռնարկություններում այն հազվադեպ է օգտագործվում, հելիումը մեր երկրում ավելի մատչելի է: Ու արդեն 10-15 տարի է, որ փողոցներում փուչիկ վաճառողները նույնիսկ օգտագործում են բացառապես հելիում: Իհարկե, չի բացառվում ջրածնի օգտագործումը որևէ մեկի կողմից, եթե ասենք խորհրդային ժամանակներից մոտը պահպանվել են ջրածնով բալլոններ, սակայն դա քիչ հավանական եմ համարում»:

Այսինքն` կարող է և դիվե՞րսիա էր` հարցադրմանը,  մասնագետը արձագանքեց. “Խղճիս վրա մեղք չեմ վերցնի` միանշանակ պնդելով դա: Սակայն Արցախյան շարժման արշալույսին ես առնչվել եմ Մասիսի թունավորումների հետաքննությանը, և կարող եմ ենթադրել` ձեռագիրը նունն է”:

Ձեռագիրը նո՞ւյնն է: Այսինքն` շատ հավանական է, որ հակապետական հեղաշրջման ձգտող շրջանակները հատուկ կազմակերպած լինեին, որպեսզի բազմահազար փուչիկները լցված լինեին դյուրավառ ու պայթյունավտանգ ջրածնով: Շատ պարզ հաշվարկով` որ մի քանի տասնյակ մետրի հասնող բոցը խուճապ կառաջացնի, և ոտատակ կընկնեն ու կզոհվեն տասնյակներով մարդիկ, հիմնականում` առաջինը փուչիկ վերցնող դպրոցականներ և ուսանողներ:

Ի դեպ, համացանցում տեսա քստմնելի ափսոսանքի դրսևորումներ, թե ինչու հայերը “բոլոր նորմալ ազգերի պես” խուճապի չմատնվեցին ու ոտատակ չմեռցրին իրենց հայրենակիցների: Մեր ազգի լավագույն հատկությունը` ամենավատթար պահին խուճապի մեջ չընկնելը, ոմանք համարեցին “ապացույց”, որ հայը զոմբիացած է… Աչքիս առաջ է տեսարանը`այրվող հագուստներով վազող աղջկան կանգնեցնում են մոտակայքում գտնվողները, և մերկ ձեռքերով հանգցնում են կրակը… իրոք որ, ձեր հիշատակած “քաղաքակիրթները” դրան ընդունակ չեն:

Հիմա պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե սրանց ակնկալիքն իրականություն դառնար… Ընտրությունների օրը Երևանում`(իսկ հանրահավաք-համերգին եկածների ջախջախիչ մեծամասնությունը երևանցիներ էին) կլիներ սարսափելի իրավիճակ ու մայրաքաղաքը պարզապես կպայթեր… Կարձանագրվեր այնպիսի բան, որի համեմատ “մարտի 1”-ը խաղ կթվար:

Դա, բարեբախտաբար, չեղավ: Ու հիմա, եթե վերոհիշյալ վարկածը ճիշտ է, հակապետական հեղաշրջում ծրագրողներն ու երազողներն անզորությունից ոռնում են: Ու լրատվական դաշտը լեցուն է պոռնկաբարո նյութերով… Որոշ վիժվածք քաղաքական գործիչներ (անունները չեմ տալիս, քանի որ Ընտրական օրենսգրքով լռության օր է սահմանված) աղաղակում են, թե ինչու համերգը շարունակվեց: Մինչդեռ պարզ բացատրվել է`շարունակվեց, որպեսզի հարյուր հազարավոր մարդկանց մեջ խուճապը չընկնի` իր բոլոր հետևանքներով հանդերձ: Շարունակվեց, որպեսզի մարկանց այնքան պահեն հրապարակում, մինչև բոլոր շտապօգնության մեքենաները բարեհաջող դուրս կգան և վտանգ չի լինի, որ հեռացող մարդկանց զանգվածների առաջացրած խցանումների պատճառով դրանք չկարողանան շուտ հասնել բուժհիմնարկներ:

Թե ովքեր են այդ քստմնելի կամա թե ակամա դիվերսիայի կազմակերպիչներն ու կատարողները` հուսով եմ, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինները չեն հապաղի պատասխանել: Ամենակարևորը` անդառնալի հետևանքներ չեղան: Ու պետք է շնորհակալություն հայտնել հասունության քննություն հանձնած մեր պետական մարմիններին, հստակ գործած ոստիկաններին, բժիշկներին ու փրկարարներին, նաև “լիբեռաստների” աչքի գրող “Հայոց արծիվներին”, ովքեր ամեն ինչ արեցին խուճապը կանխելու համար:

Այս մի հակապետական անբարո արարքը կանխվեց, բայց արդյո՞ք դա վերջինն էր…

“Իրավունք” թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ ստացանք ռուսաստանցի մասնագետ Ֆեդոտովի կարծիքը այն մասին, որ ամենայն հավանականությամբ փուչիկների մեջ եղել է ջրածին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ