Հայաստանն ընտրում է 5-րդ խորհրդարանը
Այսօր 2012թ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններ են: Հայաստանն ընտրում է 5-րդ գումարման Ազգային ժողով: Համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն եւ մեկ դաշինք, մեծամասնական ընտրակարգով 41 մանդատի համար պայքարում են 139 թեկնածուներ:
2012թ ԱԺ ընտրություններին մասնակցում են միջազգային 7 եւ տեղական 47 կազմակերպություն: Տեղական հասարակական կազմակերպություններից ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 28,841 դիտորդ:
Ժամը 8:00-ից բացվել է ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը, որը հնարավորություն կտա լրատվամիջոցներին շուրջօրյա ռեժիմով լուսաբանել ընտրությունների ողջ ընթացքը:
Երեկոյան ընտրության ավարտից հետո, ժամը 24:00-ից հետո ԿԸՀ-ում սկսվելու է տվյալների աղյուսակավորումը` ըստ տեղամասերից ստացվող տվյալների: Ամբողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ն հրապարակվելու է երեք ժամը մեկ պարբերականությամբ:
Սկսած 1991թ-ից` մեր երկրում 4 անգամ ընտրվել է նախագահ: 5-րդ Ազգային ժողովի ընտրությունը ՀՀ քաղաքացիները կկատարեն այսօր: Հայաստանում ընտրովի են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ Երեւանի ավագանին եւ քաղաքապետը: