22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գագիկ Բեգլարյանը թող չզգա հաշմանդամություն ունեցող մարդու առօրյան. Առավոտ

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ “Ժառանգության” նույն հորիզոնականում՝ “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը: “Առավոտ”-ի  հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում: “Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն  խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես  գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ:  Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք”,-ասել է […]

Նախկին ոստիկանապետը չի դիմանալու. Ազգ

Մամուլում շոշափվում է  ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ: “Ազգը”-ի հետ  հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանը զայրացած էր: “Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք […]

Թիվ 10 ընտրատարածքում մեկ քվեն 100 դոլար է. Ժամանակ

“Ժամանակ” թերթի աղբյուրների փոխանցմամբ, թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը կենաց-մահու պայքար է սկսել պատգամավոր դառնալու համար: Վերջինս իր ընտանիքի անունը բարձր պահելու համար որոշել է մինչեւ վերջ գնալ` ամենատարբեր ընտրական տեխնոլոգիաներ կիրառելով: Թերթի տեղեկություններով,  Սարիբեկ Սուիքասյաննն այժմ էլ իր ընտրատարածքի ընտրողնրեին մինչեւ 100 դոլար է խոստացել` իր օգտին […]

Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարություն են տարածել, դիմելով Հայաստանի քաղաքացիներին: Ներկայացնում ենք այն ստորեւ. Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով եւ համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար […]

Մխիթարյանը հուսով է, որ կարող է խաղադաշտ դուրս գալ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: “Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել եւ հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ”, – ասել է Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հիշեցնում […]

ՕԵԿ խոսնակը տեղյակ չէր, Հմայակն ասաց

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը” եւ ՀԱԿ-ը ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական շտաբ ձեւավորելու մասին հայատարարություն են ստորագրել, որին չի միացել ՀՀԿ-ն: Տեղեկացրել ենք նաեւ, որ ՀՀ քաղաքագետների միության այս նախաձեռնությանը կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը չի մասնակցել: Այսօր Henaran.am-ն ՕԵԿ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նախաձեռնությանը եւ ինչո՞ւ չեն […]

Դրոշմակնիքների, ՏԸՀ նախագահների ու քարտուղարների հարցը որոշված է

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` ապրիլի 5-ին, հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներում  նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխվածությունն ըստ խորհրդարանում եղած ուժերի հարաբերակցության: Այսպիսով,  ՀՀԿ-ն կունենա 903 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն` 397 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն` 351 նախագահ եւ քարտուղար, ՕԵԿ-ը` 176 նախագահ եւ նույնքան քարտուղար […]

Արազի Հովսեփյանը` ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2012թ. ապրիլի 2-ի թիվ 70 հրամանով Արազի Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Նույն օրվա թիվ 71 հրամանով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանը`  ազատվելով  Լոռիի մարզի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական […]

Օսկանյանը շարունակում է պատասխանել “Ֆեյսբուք”-ում

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է իր վերջին հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերին: Վարդան Օսկանյանը, մասնավորապես, գրում է. ” Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են: Եթե ելնենք այդ տրամաբանությունից, […]

‘Թվում է` բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել: Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է դա անել’. ՀՀ վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ‘Նոյեվ կովչեգ’ թերթի լրագրողի հարցերին: -Այսօր ընդդիմությունը հաճախ է արտահայտում իշխանություններից իր դժգոհ լինելը։ ‘Թույլ կետեր’ են նշվում նաեւ այնպիսի լուրջ եւ ծրագրային ելույթում, ինչպիսին էր նախագահի եւ իշխող կուսակցության նախագահի ելույթը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է փաստարկված այդպիսի տրամաբանությունը։ Եթե ինձ հարցնում եք, թե որքանով էր տրամաբանական ընդդիմախոսների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի