18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուկրաինուհիները մերկացել են Ստամբուլի կենտրոնական մզկիթի մոտ /վիդեո/

Թուրքիայի իշխանությունները հայրենիք են ուղարկել ուկրաինական “Femen” շարժման 4 ակտիվիստներին, որոնք մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ակցիա են կազմակերպել Ստամբուլում, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Ուկրաինուհիները Ստամբուլ են  ժամանել ներքնազգեստ արտադրող տեղի ֆիրմաներից մեկի հրավերով: Մարտի 8-ին նրանք կիսամերկ հայտնվել են “Agia Sophia” կենտրոնական մզկիթի մոտ` “H2SO4` վախի բանաձեւ”, “Մահ վայրագներին” պաստառներով: Ակտիվիստների դեմքերը այլանդակված են […]

Ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը մարտի 9-ի երեկոյան պաշտոնապես տեղեկացրել է ‘ՀայՌուսգազարդ’ ՓԲԸ-ին, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Աշխատանքների ավարտի եւ գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: Henaran.am-ին հաղորդում են ‘ՀայՌուսգազարդ’ ՓԲԸ մամլո գրասենյակից […]

Սիրիայի նախագահը զինաթափել է սիրիական բանակի սունիների զորամասերը

Սիրիական բանակի այն զորամասերը, որտեղ սունի սպաներն ավելի շատ են, քան ալաունիները, դադարել են ստանալ վառելանյութ եւ զինամթերք, իսկ նրանց տեխնիկան եւ սարքավորումները մնացել են առանց վերանորոգման, գրում է ֆրանսիական “Le Figaro”-ն: Սիրիական կառավարությունը չի վստահում սունիների զորամասերին` մտածելով, որ նրանք կարող են զինված հեղափոխություն անել: Այդ պաճառով էլ նրանք մնում են իրենց բազաներում` հնարավորություն […]

15 տարվա հանրապետական եմ, ո՞նց կարող եմ դավաճանել …

Թիվ 13 րնտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված  Արմեն Պուրտոյանը  Henaran.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց այն լուրերը, որ ինքը պատրաստվում է ՀՀԿ-ից դառնալ ԲՀԿ եւ ավելին, համամասնական ցուցակում ընդգրկվել: “15 տարի է հանրապետական եմ, կուսակցության խորհրդի անդամ եմ, ես ոնց կարող եմ դավաճանել իմ ընկերներին եւ սկզբունքներին: Չգիտեմ ոնց են ծնվում կամ ով է հնարում նման […]

14-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետը օգնություն է խնդրում

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ն մարտի 8-ին շատ նվերներ`”խաղալիքներ, սիրուն բաներ նույնիսկ փող է ստացել, որ իր համար նվեր առնի”,  բայց հրաժարվել է մասնակցել դասարանցիների կողմից կազմակերպած միջոցառմանը: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա հորեղբայր Գագիկ Պարոնյանը: “Ասում ենք աղջիկ ջան, արդեն նրան բռնել են, քեզ ոչինչ չի անի, դուրս […]

Վտանգավոր քարաթափում Լոռու մարզում /ֆոտո, վիդեո/

Մարտի 9-ին` ժամը 13.05-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին` Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, բարեբախտաբար տուժողներ չկան: Քարաթափման հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի տեղանքում  ամենամեծ քարաբեկորը, որ պոկվել է ժայռից` մոտ 5 խորանարդ մետր է: Դեպքի մասին տեղյակ […]

‘Կյանքի խոսքն’` Անդրեին էլ

‘’Աղանդավորական խմբավորումներում ներգրավված հայտնի մարդկանց հիմնական մասը  ‘’Կյանքի խոսք’’ աղանդին են հարում, քանի որ իրենց համար լավ PR է արվում, իրենց շոուներն են կազմակերպվում, աջակցում են իրենց հայտնի լինելուն: Նույն Անդրեն հենց մտավ ‘’Կյանքի խոսք’’` դարձավ հայտնի, մինչ այդ իրեն ոչ ոք չէր ճանաչում’’,- քայքայիչ աղանդների վերաբերյալ Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Տեր Եսայի քահանա Արթենյանը` […]

“Ժառանգության” հայտնիները մեծամասնականով կգնա՞ն

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հնարավոր է, խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվի 41 ընտրատարածքներից որեւէ մեկում: Henaran.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը չբացառեց այս հնարավորությունը. “Իհարկե, ոչ ոք չի բացառի դա: Մեր շարքերում կան հանրությանը այս կամ այն չափով հայտնի բազմաթիվ մարդիկ, որոնց առաջադրումների հարցերը քննարկվում են, բայց չկա վերջնական որոշում”: “Համարեք, ում ճանաչում […]

ՀԱԿ-ը պետք է համոզի, որ քվեարկեն “ազնվության ու անկաշառության” մարմնավորում Գագիկ Ջհանգիրյանի օգտին. Սամվել Ֆարմանյանը` տեսակների պայքարի մասին

ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ, ՄԻԱԿ անդամ, ներկայումս Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը “Ֆեյսբուք“ սոցիալական ցանցի իր էջում գրում է. ”ՀՀ Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հարցազրույցներին, որոնք հրապարակվում են www.lragir.am կայքէջում: Աղասու հարցազրույզներն առանձնանում են նախևառաջ իրենց թարմությամբ, անկաշկանդությամբ և մտածողության արդիականությամբ: Կոտորակելով Աղասու մտքի փիլիսոփայությունը, […]

Հղի Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է ամսագրի համար /ֆոտո/

Ամերիկացի հայտնի երգչուհին և դերասանուհին նկարահանվել է “Elle” ամսագրի համար: Ջեսիկան գտնվում է հղիության իններորդ ամսում, սակայն նրան դա չի խանգարել մերկանալ: Նա գնացել է մի շարք այն աստղերի ճանապարհով, որոնք նույնպես հղիության ընթացքում մերկացել էին` Դեմի Մուր, Բրիթնի Սփիրս, Մոնիկա Բելուչչի: Ջեսիկան, սակայն, մի շարք ավելի համեստ նկարներ էլ է արել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի