18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չխայտառակել կուսակցության անունը. Սերժ Սարգսյան

Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ համագումարը շարունակեց իր աշխատանքը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ դահլիճում նստածները չզարմանան, որ բեմի վրա տեսնում են Գործադիր մարմնի ոչ թե 18, այլ 13 անդամի: ‘’Պարզապես մենք չէինք նախատեսել, որ գործադիր մարմնի կազմը այդքան մեծ կլինի, եւ հետեւաբար չենք նախատեսել այդքան աթոռ բեմի վրա’’: Գործադիր մարմնի առաջին նիստում որոշվեց […]

ՀՀԿ-ն նորացված գործադիր մարմին ունի

ՀՀԿ համագումարը բաց քվեարկությամբ որոշեց ՀՀԿ Գործադիր մարմնի կազմը 15 հոգուց դարձնել 19: Գործադիր մարմնի կազմն է` Տիգրան Սարգսյան, Սամվել Նիկոյան,  Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Հերմինե Նաղդալյան, Դավիթ Հարությունյան, Գագիկ Մինասյան, Տարոն Մարգարյան, Հրանուշ Հակոբյան, Կարեն Կարապետյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Գագիկ Բեգլարյան, Կարեն Ավագյան, Արմեն Աշոտյան, Հովիկ Աբրահամյան եւ Դերենիկ Դումանյան: ‘Ես ընթերցեցի […]

Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց

Մարզահամերգային համալիրում ընթացող ՀՀԿ 13-րդ  համագումարում` հաշվի առնելով տարածքային կազմակերպությունների առաջարկությունները` բաց քվեարկությամբ միաձայն ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Վերընտրվելուց հետո, հոտնկայս ծափողջույնների ներքո, Սերժ Սարգսյանն ասաց.’’Շատ շնորհակալ եմ: Վստահեցնում եմ ձեզ, որ ես ամենայն պատրաստակամությամբ եւ եռանդով շարունակելու եմ ՀՀԿ ղեկավարումը` ի փառս հայրենիքի եւ հայ ժողովրդի: Մենք այլ նպատակներ չունենք’’:

Հավատանք, որ փոխենք. ՀՀԿ համագումարի բանաձեւը

ՀՀԿ 13-րդ համագումարը շարունակվում է: Քիչ առաջ ՀՀԿ տեղական կառույցների ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները: ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը  քվեարկության դրեց ՀՀԿ նախագահի եւ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետվությունների հաստատումից հետո խոսքը փոխանցվեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Այս պահին տիկին Հակոբյանն ընթերցում է ՀՀԿ 13-րդ համագումարի բանաձեւի  տեքստը: Այնտեղ շեշտվում է […]

Էական տեղումներ չեն սպասվում

 Հանրապետության տարածքում մարտի  10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան   3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  10-11-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին նույնքանով կբարձրանա: Երեւանում մարտի 10-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում են տեղումներ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Տնտեսության մեջ հասցրեցինք արդյունքներ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են. Սերժ Սարգսյան

 ՀՀԿ 13-րդ համագումարին, հանդես գալով հաշվետու զեկույցով, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձ կատարեց  Հայաստանի տնտեսությանը: Իր ելույթում, մասնավորապես, նա ընդգծեց. ‘’Գաղտնիք չէ, որ 2007 թվականից ի վեր մեր կուսակցությունը մեղադրվել է գրեթե ամեն ինչում: Նախ Ղարաբաղն էինք ‘’ծախում’’,շատ լավ հիշում եք: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հո հնարավոր չէ անսպառ […]

Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ, ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաշվետու զեկույցով ելույթ ունենալով ՀՀԿ 13-րդ համագումարին` անդրադարձավ Ղարաբաղյան հիմնախնդրին: ՀՀ նախագահը մասնավորապես ասել է.’’ Մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախը եղել է, կա եւ լինելու է հայկական: Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է եւ շարունակելու է ցուցաբերել համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական […]

Ինչ է մտածում Ալիկ Սերգեյիչը “պաշտոնի գնալու” մասին

ՀՀԿ համագումարին ներկա էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, այնուամենայնիվ Henaran.am-ի այն հարցին, արդյո՞ք մտադիր է առաջադրվելու թիվ 17 ընտրատարածքում, ասաց, որ ինքը ոչ պաշտոնի մտադրություն ունի, ոչ էլ` պատգամավոր դառնալու: ‘’Այնուամենայնիվ, ինչ որ որոշի Հանրապետական կուսակցությունը, ես պարտավոր եմ կատարելու’’,- ասաց Ալիկ Սարգսյանը: Անդրադառնալով իր եւ ԱԺ նախկին […]

‘Էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան’. ՀՀԿ նախագահ

Շարունակվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում: Ըստ նախագահի` ‘’էս երկիրը այն երկիրն է, որը վերականգնվել է հայի արյամբ: Սահմանամերձ գյուղում ապրող երեխայի աչքերին նայելով չես կարող ասել, որ ‘’էս երկիրը երկիր չի’’: Էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան` ի դեմս իր ժառանգականության:’’   Ամփոփելով իր ելույթը  ՀՀ նախագահն ասաց.’’ Եթե […]

Անցած շաբաթ սահմանին արձանագրվել է հակառակորդի 700 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  700  կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց  եւ  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի