11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թբիլիսիում կայացել է Նալբանդյան-Վաշաձե առանձնազրույց

Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր […]

Գյումրեցիները զարմացել են` ինչ կա Բալասանյանի մտքին … օրվա կադր

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Սայաթ-Նովայում գովազդային վահանակ է տեղադրել մոտ 20 օր առաջ: Վահանակը սոցիալական է, պարզապես  “Բալասանյանների ընտանիք հիմնադրամը” հիշեցնում է,  որ պետք է հարգել  մեծերին:  Գյումրեցիները , մեր աղբյուրի փոխանցմամբ, զարամացել են, մտածում են ու չեն հասկանում, թե ինչ է ուզում սրանով ասել պատգամավորության թեկնածու պարոն Բալասանյանը: […]

Գուցե վաղը, գուցե` մյուս օրը. ՀԱԿ-ը կողմնորոշվում է

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց բլոգներից մեկում հայտնված այն տեղեկությունը, որ ՀԱԿ համամասնական ցուցակը հրապարակվել է: ” Այն վերջնական փուլում է, պատրաստ լինելուն պես կներկայացվի հանրությանը; Սակայն հաստատ այսօր դա չի լինի”,-ասաց խոսնակը: Մեր այն հարցին, թե առաջիկա 2 օրերին կհրապարակվի, ասաց` գուցե, հստակ չեմ կարող ասել: Հիշեցնենք, որ […]

Տղային հանգիստ թողեք` տիկին Ռոզան օգնության հասավ որդուն /վիդեո/

Մարզահամերգային  համալիրում, որտեղ մեկնարկել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարը, լրագրողները նկատելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, փորձեցին հարցեր ուղղել նրան: Սակայն Ծառուկյանը հրաժարվեց` ասելով, որ հետո կխոսի: Նրա հետեւից գալիս էր մայրը` Ռոզա Ծառուկյանը եւ տեսնելով որդուն` լրագրողների բանակում, ասաց. “Սրանց նայի, ինչ եք ուզում մարդուց, թողեք գնա գրանցվի էլի…”: http://www.youtube.com/watch?v=McjOddsHaoE&feature=youtu.be

Իրենից հարցրեք. Վարդան Բոստանջյանն անտրամադիր էր /վիդեո/

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն այսօր կուսակցության 6-րդ համագումարից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, նա չի մեկնաբանել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որտեղ կոշտ քննադատության է ենթարկվում ՀՀ տնտեսական վիճակը: Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով են պայմանավորված գործող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ նախագահի ելույթի քննադատական շեշտադրումները: “Գնացեք իրեն հարցրեք: Ինձ ազատ թողեք: Գնացեք համեմատական […]

Հայաստանի հարավում խիստ ձմեռ է

Սյունիքի  մարզում  առատ տեղումները շարունակվում են , ինչի հետեւանքով փակվել են  մարզի մի շարք համայնքային եւ ներհամայնքային նշանակության ճանապարհներ: Գարնանը նման տեղումներ մարզում վերջին անգամ 10 տարի առաջ է եղել: Ձյան հաստությունը Գորիսում արդեն հասել է 60, Մեղրիի լեռնանցքում 40, Կապանում` 20, Սիսիանում 35 սմ-ի: Մարզի տարածքով անցնող Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները դժվարանցանելի են: Մառախուղը […]

ԲՀԿ-ի կարգախոսը

ԲՀԿ համագումարն ավարտվեց: Համագումարի պատվիրակները կողմ քվեարկեցին կուսակցության նախընտրական ծրագրին, որն օրակարգի միակ հարցն էր: Նախընտրական ծրագիր, որպես այդպիսին չներկայացվեց, համագումարի ընթացքում հնչեցին ելույթներ, որոնց մեջ արտահայտված մոտեցումները, թերեւս ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմքում կլինեն: ԲՀԿ-ն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կգնա հին կարգախոսը մի փոքր փոփոխած.”Մեր խոսքը գործ է. հավատա, վստահիր, պահանջիր”:

Փոքր եւ միջին ձեռնարկատերն անտեր մնաց. Ծառուկյանը քննադատեց երկրի տնտեսական վիճակը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ վեցերորդ համագումարին իր ելույթում հիմնականում շեշտադրեց տնտեսական խնդիրները: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այսօր մեր հայրենակիցները  Հայաստանից դուրս կարողանում են հաջողության հասնել, ինչը  սեփական երկրում չեն կարողանում իրականացնել: Դրա պատճառը, ԲՀԿ նախագահի խոսքով, անհրաժեշտ մթնոլորտի ու պայմանների բացակայությունն է: “Աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, եթե […]

5-ում թեկնածու չկա, կանայք բացակայում են

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, մարտի 16-ի դրությամբ 41 մեծամասնական ընտրատարածքներից դեռեւս առաջադրում չի եղել 5-ընտրատարածքում: Դրանք են `թիվ 1 /Ավան համայնք եւ Նոր Նորքի մի հատվածը/, թիվ 17/Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 22/ Գավառ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 30/ Վանաձոր քաղաքի մի մասը/ եւ թիվ 40 /Նոյեմբերյան քաղաքն ու տարածաշրջանի  […]

Դամասկոսի անվտանգության ուժերի շենքի մոտ պայթյուններ են տեղի ունեցել

Հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն: Պայթյունները բնութագրվում են որպես ահաբեկչություն: Հետաքննության նախնական տվյալները վկայում են, որ պայթեցվել են մեքենաներ, որոնց մեջ ռումբեր են տեղադրված եղել: Գրոհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղի բանկիչները եւ ընդդիմությունը հայտնում են, որ պայթյուններից տուժել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի