31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օսկանյանն իրեն խաբվա՞ծ է զգում

Այսօր civilnet.am-ում տպագրվել էր հոդված` ‘ԲՀԿ-ի քաղաքական թեւը պարտվու՞մ է’ վերնագրով, որում մասնավորապես ասված է.’Դատելով մամուլի հրապարակումներից և ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցության համամասնական ցուցակից մի շարք ինքնաբացարկներից՝ կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում հաղթում է բիզնես-չինովնիկական թևը:

Մայիսի 6-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդրի հետ կապված ԲՀԿ-ի ներսում կարծիքները բաժանվել էին երկու մասի: Քաղաքական թևը, որը ներկայացնում էին Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հմայակ Հովհաննիսյանը և այլք, հանդես էին գալիս կոալիցիա մտնելու դեմ: Մյուս թևը, որտեղ հիմնականում ընդգրկված են չինովնիկական և բիզնես շրջանակները՝ իրենց պաշտոնները պահպանելու և սեփական բիզնեսները ապահովագրելու մտահոգությունից ելնելով, հակված են կոալիցիա կազմել:

Եթե իրականության դառնան մամուլի այն պնդումները, որ ԲՀԿ-ն ընտրել է իշխանությանը չհակադրվելու ճանապարհը, դա կնշանակի, որ առնվազն 30-տոկոսանոց հասարակական վստահության պաշարով այդ կուսակցությունը գնում է որպես քաղաքական ուժ ինքնաոչնչացվելու ճանապարհով: Խորհրդարանական այս ընտրություններին ԲՀԿ-ն հաջողություն ունեցել էր մեծապես այն բանի շնորհիվ, որ հանդես էր եկել որպես այլընտրանք ՀՀԿ-ին և ստացել էր ՀՀԿ-ի քաղաքական և տնտեսական մենաշնորհից դժգոհ քաղաքացիների քվեները:

Այսօր, սակայն, կարող է պարզվել, որ կուսակցությունը, կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ, վերածվում է ստատուս քվոյի պահպանման կողմնակցի և որպես այլընտրանք փոշիանում է, իսկ ԲՀԿ-ին որպես այլընտրանքի հավատացած քաղաքացիները հայտնվում են ‘քցվածի’ կարգավիճակում:

Եթե ԲՀԿ-ի՝ կոալիցիա կազմելու լուրերն իսկապես հաստատվեն, դա կնշանակի, որ այդ կուսակցությունը ոչ միայն կորցնում է Հայաստանի քաղաքական կյանքում հետագա լուրջ դերակատարություն ունենալու, այլև ընդհանրապես դասական կուսակցություն դառնալու բացառիկ հնարավորությունը’,- ասված է հրապարակման մեջ:

Սոցկայքերում եւ փարձագիտական շրջանակներում շարունակվում է քաղաքական օրակարգի գլխավոր հարցի քննարկումը. կձեւավորվի կոալիցիա, թե ոչ, եւ եթե ձեւավորվի, ինչպես իրեն կպահի Վարդան Օսկանյանը, ով ԲՀԿ-ի ռադիկալ թեւն է եւ կտրականապես դեմ է հանդես գալիս նման միավորին:  Ուշագրավ է օգտատերերից Samo Fant-ի տեսակետը, մասնավորապես.

‘ Գաղտնիք չէ, որ Civilnet-ը Վարդան Օսկանյանին է պատկանում, և երբ նման ոճի անդրադարձ է լինում, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն ԲՀԿ-ի քաղաքական թևն իրեն այլևս խաբված է զգում, այլև չի պատրաստվում հաշտվել այդ մտքի հետ ու արդեն սկսում է հրապարակային հակադարձումներ անել:

Բայց անսկզբունքայնության մեջ ԲՀԿ-ի ղեկավարին մեղադրելու դեպքում, կարծում եմ, իրենց կողմից ազնիվ կլինի ու սկզբունքային, որ ԲՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչները, երբ կուսակցությունը մտնի նոր կոալիցիայի մեջ, վայր դնեն իրենց մանդատները:

Սա հատկապես վերաբերում է Վարդան Օսկանյանին, Հմայակ Հովհաննիսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, մանակիորեն նաև՝ Տիգրան Ուրիխանյանին ու Վահան Բաբայանին: Դե ինչ՝ կտեսնենք, թե մյուսներին իշխանությունից կառչելու մեջ մեղադրողները որքանով են ազատ իրենց մանդատներից չկարչելու հարցում:

Իսկ եթե շարունակեն իրենց ‘օրինաստեղծ’ գործունեությունը՝ հաշտվելով նոր իրավիճակի հետ, ուրեմն բոլոր այն մեղադրանքները, որ հնչում են կուսակցության բիզնես-չինովնիկական թևի հասցեին, հավասարապես, եթե չասեմ առավելապես, կվերաբերի նաև քաղաքական թևին: Ավելի ճիշտ, եթե այդպես վարվեն՝ էլ ինչ քաղաքական թև, բոլորն էլ մեկ կլինեն, ու ճոխ բառերով տարանջատվելն արդեն կլինի ոչ բարոյական’,-գրում է օգտատերը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ