26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոալիցիան մեռավ, կեցցե կոալիցիան. Իրատես de facto

Ասել էինք` գրկում խեղդելը քաղաքական ամենակայացած տեխնոլոգիան է:

Շաբաթ օրն առավոտյան Գագիկ Ծառուկյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ` պայմանավորվելու կոալիցիոն խնդիրների շուրջ: Ճիշտ է, ԲՀԿ-ն վեց նախարարական պորտֆել է ցանկացել, բայց ստացել է հինգը. դե վեցը ուզել են, որպեսզի գոնե հինգն ստանան:

Ասել ենք` հինգերորդը մշակույթի նախարարությունն է /երբեք ու ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի տա կրթության նախարարությունն այլոց/. մշակույթի պորտֆելն,  դեպ, նաեւ ՕԵԿ-ին է առաջարկվել, սակայն ՕԵԿ-ը ցանկացել է պահել գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները /կապի ու տրանսպորտի նախարությունն անցել է ՀՀԿ-ին. այստեղ շատ հետաքրքիր պասաժներ են սպասվում. Հյուսիս-Հարավ մայրուղին այնքան “հետաքրքիր” է դարձրել սույն նախարարությունը/:

Պայմանավորվածութունները կայացվել են հետեւյալ ֆորմատով. Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ թանկագին հայրենակիցներ, վերջապես եկավ վերջին դասը` ԲՀԿ-ն պաշտպանում է մեծ ուսուցչապետ-“գործող նախագահին” /ուշ լինի` նուշ լինի/: Վերցնում է իր հինգ պորտֆելը, ապրում չաղ-ուրախ-բախտավոր: Բանակցությունների երկրորդ փուլում /վաղն առավոտ շատ կանուխ Սերժ Սարգսյանը Արթուր Բաղդասարյանի հետ մեկնում է Մոսկվա. չէ` ոչ կոալիցիոն գործերով, այլ` ԱՊՀ/, Մոսկվայից վերադարձից հետո կխոսվի փոխնախարարներ-մարզպետ ֆորմատի մասին:

Հա ի դեպ. եթե կոալիցիայի ու վարչապետի /ասել ենք` Տիգրանը մնում է/, հարցերն արդեն իսկ լուծված կարելի է համարել, ապա ԱԺ նախագահի խնդիրը բաց է. Սերժ Սարգսյանն այս մասին որեւէ մեկի հետ գրեթե չի խոսում. իր վերջնական որոշումը ոչ մեկին չի ասում “մտածում” է:

Ու քանի որ այս ընտրություններից հետո նա ապացուցվեց, որ միակ “մենեջերն”  էս երկրում ինքն է, այլեւս հեչ կարեւոր չէ` “խաղատախտակի”  վրա ով ինչ ֆունկցիա  կիրականացնի, Հովիկն էլ կհաջողացնի դառնալ ԱԺ նախագա՞հ, թե` հը`ը:

Եւ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում բնորոշվում է, որպես դեժավյու.

ա/Դեժավյու “Օսկանյանսկի”: 2008-ի մարտի մեկին նա ասուլիս էր տալիս: 2012-ին նա էլի ասուլիս էր տալիս` արդեն միասնական շտաբում, այս անգամ էլ թե` ոչ մի կոալիցիա չեմ մտնելու: Բա ինչ ես անելո՞ւ: Գնալու ես Սիֆիլիթա՞ս` /էլի ուղղագրական սխալ թույլ տվեցինք/` Սի-վի-լի-թաս` սեմինարներ կազմակրեպելու՞` մոնոպոլիայի ու կաշառք բաժանելու դեմ: Թե՞ դուրս եք գալու ԲՀԿ-ից, ու մանդատը վայր չեք դնելու. դառնալու եք “ուժեղ” ընդդիմություն: Հանուն ո՞ւմ:

Հանո~ւն Սերժ Սարգսյանի: Փաստորեն: հարցնում եք` էդ ո՞նց: Շատ պարզ. եթե դուրս եկավ ԲՀԿ-ից. հո չի՞ անդամագրվելու ՀԱԿ-ին, որպես վճռական մենակ, պիտի փորձի էլի չէ՞ որոշներին ԲՀԿ-ից հանել, պառլամենտում խումբ ստեղծել: Հազար ներողություն, ի՞նչ է կատարվում այդ ժամանակ ԲՀԿ-ի հետ. հինգ պորտֆելներն էլ ձեռքից վերցնո՞ւմ են, թե հատկապես մշակույթը թողնում են ԲՀԿ-ին, մնացածն են վերցնում, որովհետեւ այդ ժամանակ ԲՀԿ-ն ոչ թե երկրորդ, այլ` ՙեսիմ-որերորդ՚ ուժը կլինի պառլամենտում, որպես փոքրամասնություն:

Բա, լավ, ի՞նչ է անում. Օսկանյանը. մնում է կոալիցիայի կազմո՞ւմ. բա ուր էր հինգ րոպեն մեկ ռեժիմով ասուլսվում, թե` Գագոն զենքով էր, ինքն էլ կոալիցիա չի սիրում… մենք ունենք իր համար շատ լավ որոշում. եթե դիմի, դաժան չենք լինի, կասենք:

 

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ