01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

“Պերվի կրուգ” կանայք “Բացահայտում” խաղացին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  փոխանցմամբ, օրերս հայրենի օլիգարխներից մեկին պատկանող ռեստորանային համալիրում մեծ խնջույք են կազմակերպել բարձրագույն չինովնիկների ու մեծանուն մանդատավորների կանայք` ի նշան իրենց քաջագործ ամուսինների հաղթանակի:

Նրանց կազմում են եղել մեծն վարչապետի տիկինը, “Ջերմուկ Գրուպ” ընկերության Աշոտ Արսենյանի`Քլոսի կինը, “Վալեքս Գրուպ”-ի սեփականատերերի տիկնայք, նախարարական կանայք եւ շատ ուրիշները, որոնց հավաքույթը վերածվել է “Բացահայտում” հաղորդաշարի, որի ընթացքում “պերվի կրուգ” կանայք անկեղծացել են, թե որտեղ կուզենային տեսնել խելքի մեջ կորած իրենց ամուսիններին, եւ ում ինչ է պետք այս կյանքում ընդհանրապես:

Հավաքվածներից ոմանք նախ ափսոսանք են հայտնել, որ իրենք սեփական առանձնատուն չունեն Գերմանիայում ու Ֆրանսիայում` ասելով, որ այդ երկրներն են իսկական երկրի նման, այլ ոչ թե մաքսայինով ու հարկայինով իրենց ամուսիններին խեղդամահ անող Հայաստանը, իսկ որոշներն էլ ուղղակի անկեղծ խոստովանել են, որ իրենց ամուսինների տեղը ոչ թե խորհրդարանն է կամ գործադիրում պաշտոն ստանալը, այլ ճիշտ եւ ճիշտ հանգստյան տներից մեկում մշտականով հանգիստ ձեւակերպելը, քանի որ բիզնես դասի կանանցից մեկը, չդիմանալով այղ խոսակցության լարվածությանը, պարզապես տեղից պոռթկացել է. “Համ սաղ գործերն ենք մենք անում, համ սրանց ասում ենք քաղաքականության մեջ իրենց ոնց պահեն, համ էլ տանջվում ենք իրենցից շատ: Անունն էլ եղավ, որ իրենք օրվա հերոսներն են, մենք էլ տունը նստած համավոր հարսները”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ